Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, 1917 թ. ապրիլի 6-ին ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Միացյալ Նահանգները չեզոք քաղաքականություն էին վարում՝ փոր-ձելով միջնորդել հաշտության հասնելու գործընթացը։ Երբ Գերմանական «SM U-20» սուզանավը խորտակեց բրիտանա-կան «Լուզիտանիա» նավը 1915 թվա-կանի մայիսի 7-ին, որի ժամանակ զոհ-վեցին 128 ԱՄՆ-ի քաղաքացի, ԱՄՆ նա-խագահ Վուդրո Վիլսոնը պահանջեց վերջ դնել ուղևորական նավերի վրա հարձակումներին։ Գերմանիան համա-ձայնվեց։ Վիլսոնը փորձեց հաշտեցնել կողմերին, սակայն անհաջող։ Սակայն նա բազ-միցս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի լայնածավալ սուզանա-վային պատերազմը, ինչը դեմ է միջազգային իրավունքին։ Նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը որակեց Գերմանիայի գործողությունները որպես «ծովահենություն»։ Վիլսոնը վերընտրվեց նախագահի պաշտոնում 1916 թվականին, քանի որ նրա կողմնակիցները դեմ էին պատերազմին։
1917 թվականի հունվարին Գերմանիան վերսկսեց սուզանավային պատերազմը, գի-տակցելով, որ ԱՄՆ-ն կարող է ներքաշվել պատերազմին։ Գերմանիայի արտգործնա-խարար Զիմերմանը հեռագրով հորդորեց Մեքսիկային միանալ պատերազմին, որպես Գերմանիայի դաշնակից ընդդեմ Միացյալ Նահանգների։ Գերմանիան պետք է հովանա-վորի Մեքսիկային՝ վերադարձնելու Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան։ Միացյալ Թա-գավորությունը իմացավ հաղորդագության մասին և փոխանցեց Լոնդոնում ԱՄՆ դես-պանատանը։ Այնտեղից հաղորդագությունը ուղարկվեց Վիսլոնին, ով այն ցուցադրեց հանրությանը որպես Կազուս Բելլի։ Վիլսոնը հայտարարեց, որ պատերազմը անխուսա-փելի է, և առանց պատերազմի մասնակցելու ԱՄՆ-ն ձայն չի ունենա միջազգային հար-թակում։ ԱՄՆ-ի յոթ նավերի խորտակումից և Զիմենի հեռագրի հրապարակումից հետո Վիլսոնը պատերազմ հայտարարեց Գերմանիային, ինչը ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց 1917 թվականի ապրիլի 6-ին։
Միացյալ նահանգները երբեք չէր եղել որևէ դաշնության անդամ, բայց համարվում էր «Հզոր տերություն»։ Միացյալ նահանգները ուներ փոքրաթիվ բանակ, բայց 1917 թվականի զորահավաքից հետո այն դարձավ 2,8 միլիոն, և 1918 թվականի ամռան դրու-թյամբ ամեն օր Ֆրասնա էր ուղարկում 10.000 նոր զինվոր։ 1917 թվականին ԱՄՆ կոն-գրեսը Պուերտո Ռիկացիների տվեց քաղաքացիություն, որպեսզի նրանք կարողանային մասնակցել պատերազմին։ Գերմանիան սխալմամբ կարծում էր, որ ԱՄՆ-ն զորք կհա-վաքի միայն մի քանի ամսում, իսկ դրանց տեղափոխումը Եվրոպա կկանգնեցնեն Սուզա-նավերը։
ԱՄՆ ռազմածովային ուժերը ուղարկեցին նավախումբ, որը պետք է օգներ բրիտանա-ցիների կոնվոյներին։ Մի քանի ծովային հետևակի ռազմանավեր ուղարկվեցին Ֆրան-սիա։ Բրիտանացիները և ֆրանսիացիները ցանկանում էին, որպեսզի ամերիկացի զին-վորները միանգամից ուժեղացնեին ռազմաճակատի դիրքերը, նրանք չէին ցանկանում ժամանակ կորցնել այդ զինվորների պատրաստվածության վրա։ Գեներալ Ջոն Պերշինգը հրաժարվեց տրամադրել ամերիկյան զինվորներին ֆրանսիացիների և բրիտանացիների հրամանատարությանը։ Որպես բացառություն նա թույլատրեց Աֆրիկա-ամերիկյան գնդին գործել Ֆրանսիայի հրամանատարության ներքո։ ԱՄՆ-ին տրամադրվեցին ճակա-տային այն գծեր որտեղ բրիտանացիները և ֆրանսիացիները անհաջողություններ էին ունեցել։