Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Ամպերը ծնվել է լիոնցի ազնվականի ընտանի-քում: Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով: 1820 թ-ին մշակել է հոսան-քից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կա-նոն» անվամբ:
Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրա-կան հոսանքի և մագնիսական դաշտի փոխազ-դեցության ուսումնասիրությունը. կապ է հաս-տատել էլեկտրական ու մագնիսական երևույթ-ների միջև, հայտնագործել է հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկա-կան փոխազդեցության օրենքը (Ամպերի օ-րենք) և ստեղծել մագնիսականության առաջին տեսությունը:
Ամպերի անունով են կոչվել Ամպեր (Ա), Ամ-պեր-գալար (Ա-գ), Ամպեր-ժամ (Ա-ժ) միավորները: Ամպերն էլեկտրական հոսանքի միավորն է, որը նախապես սահմանվել էր որպես` 1 Ա էլեկտրական այնպիսի անփոփոխ հոսանքի ուժն է, որը, անցնելով 1 Օհմ դիմադրու-թյամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում է 1 Վ լարում: Ավելի ուշ՝ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է` 1 Ա այն էլեկտրական անփոփոխ հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռա-վորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից յուրաքանչյուրով` նրանց ամեն 1 մ երկարության վրա առաջ է բերում 2.10-7 Ն փոխազդեցության ուժ: