Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, 1935 թ. Հունիսի 1-ին Հիմնադրվել է Երևանի Տիկնիկային Թատրոնը

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնա-դրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ բեմադրիչ Սոֆյա Բեջանյանի, նկարիչ Գևորգ Առաքելյանի, դերասաններ Պավլոս Բորո-յանի և Արաքսյա Արաբյանի կողմից։ 1938 թվականից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը։ Առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։ 1936-1937 թվականներից թատրոնը գործում է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ 1937 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Տիկնիկային թատ-րոնների համամիութենական փառատոնին «Տերն ու ծառան» բեմադրությամբ (ռեժ. Ս. Բեջանյան) և արժանանում է երկրորդ մրցանակի։ Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ՝ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք։ 1938 թվականին Լևոն Քալանթարը բեմադրում է «Չախ-չախ թագավորը», իսկ 1940 թվականին Տիգրան Շա-միրխանյանը՝ «Եղեգնուհին»։ Թումանյանական այս երկու հեքիաթների բեմականաց-ման հեղինակը Վարդան Աճեմյանն էր։ 1939-1944 թվականներին ունեցել է նաև ռուսա-կան բաժին։ ԵՊՏԹ-ում բեմադրություններ են տվել Լևոն Քալանթարը, Տ․ Շամիրխան-յանը, Գ․ Խաժակյանը, Գ․ Մուշեղյանը (գեղարվեստական ղեկավար 1946-1951 թթ), Հ․ Գյոզալյանը։ 1950 թվականին թատրոնը փակվում է, 1951-1957 թվականներին ստեղծա-գործական կազմը գործում է որպես տիկնիկային անսամբլ՝ Հայհամերգի կազմում։ 1957 թվականի հուլիսի 27-ին Տիկնիկային թատրոնը վերաբացվում է որպես ինքնուրույն թատրոն՝ Լենինի պողոտայի թիվ 43 շենքում։ Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը (1957-1959), նկարիչ՝ Ֆլորա Գրիգորյանը։ 1960 թվականին թատրոն է գալիս ռեժիսոր Մանյա Ասլանյանը, ով 1961-1978 թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժի-սորը, իսկ գլխավոր նկարիչն էր Արամայիս Սարգսյանը։ Բեմադրվում են «Կարմիր գըլ-խարկ», «Ոսկե բանալին», «Թոմ Սոյերի արկածները», «Օլե-Լուկոյե», «Գառնիկ ախպեր» և շատ այլ ներկայացումներ։ 1970-ականներից թատրոն են գալիս նաև երիտասարդ դերասաններ՝ Արշակ Պողոսյանը, Արա Հակոբյանը, Նունե Վարդանյանը, Մնացական Փիլոյանը, Պետրոս Խաչիկյանը, Գագիկ Ռոստոմյանը և այլք։ 1976 թվականին Մանյա Ասլանյանը բեմադրում է առաջին ներկայացումը մեծահասակ հանդիսատեսի համար՝ «Չքնաղ Գալատեան»՝ հետաքրքրաշարժ կատակերգություն՝ հունական դիցաբանու-թյան թեմաներով։ Սրան հաջորդում են Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (1983, ռեժիսոր՝ Վոլխովսկի), 1984 թվականին Երվանդ Մանարյանը բեմադրում է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»՝ «Ծաղկի փողոց թիվ 2» վերնագրով։ 1975 թվականին թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենքը՝ Սայաթ Նովա 4 հասցեում։ 1978-1985 թթ. դարձյալ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը։ 1978- թվականին նա բեմադրում է Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը», որը միջազ-գային փառատոներում արժանանում է մրցանակների, իսկ 1981 թվականին բեմադրում է «Ակամա երաժիշտները». այս երկու բեմադրություններն էլ դեռևս շարունակում են իրենց բեմական կյանքը։
1970-1980-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրում Ռուբեն Մարուխ-յանը, Տիգրան Զահալյանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը՝ Արամայիս Սարգսյանի, Հայկազ Մուրադյանի, հետագայում նաև Անժելա Գալստյանի ձևավորում-ներով։ Բեմադրվում են «Երեք նարինջ», «Ալադինի կախարդական լամպը», «Եղեգնու-հին», «Ամենից լավ տունը» (Ռ. Մարուխյան)։ Տիգրան Զահալյանը բեմադրում է «Ջոնին և ավազակները», «Համեղ պատառիկ», «Ոսկի ձկնիկ», «Թզուկի երգը», «Գիտության բանալին» և այլ բեմադրություններ, որոնց մեծ մասը դեռևս խաղացանկում են։ Լարիսա Մանգասարովայի բեմադրություններից են «Միցիկի արկածները», «Անահիտ», «Ճանապարհային արկածները», «Սուտլիկ որսկանը» և այլ գործեր։ 1985 թվականից գլխավոր ռեժիսոր է նշանակվում Անդրանիկ Գամջյանը, որին հաջոր-դում են Ռուբեն Մարուխյանը, ապա Մնացական Փիլոյանը, իսկ գլխավոր նկարիչ՝ Անժելա Գալստյանը։ 1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։
