• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Ծառերի պաշտամունքը


Դեռ պալեոլիթի ժամանակաշրջանից գո-յություն ունի աշխարհը ծառի տեսքով պատկերելու արքետիպը: Այստեղից էլ ծագում է ծառերի պաշտամունքը, որ տարածված է տարբեր մշակույթներում: Կախված աշխարհագրական ու կլիմա-յական պայմաններից և տեղական ա-վանդույթներից՝ պաշտամունքի առար-կա են դարձել տարբեր ծառեր՝ կաղնի, սոճի, կիպարիս, հացենի, նվենի և այլն: Հունաստանում գլխավոր սուրբ ծառը համարվել է կիպարիսը, Հռոմում՝ թզենին, ինչպես նաև հոնին, որ աճում էր Պալատին բլրի լանջին:

Եվրոպական մի շարք ժողովուրդների մոտ ընդունված էր Սուրբ ծնունդից առաջ՝ Ճրա-գալույցի երեկոյան, օջախը գցել մեծ գերան կամ կոճղ, որ քիչ-քիչ վառվում էր տոնի տասներկու օրերի ընթացքում: Համարվում էր, որ այդպիսի գերանի մի կտորը, որ պահ-պանվում էր հետագա տարվա ընթացքում, տունը պաշտպանում էր կրակից ու կայ-ծակից և հաջողություն էր բերում տուն:

Հարավային սլավոնացիների մոտ այդպիսի գերանը կոչվում էր բադնյակ (ռուս.՝ бадняк), սկանդինավյան ժողովուրդների մոտ՝ juldlock, ֆրանսիացիների մոտ՝ la bûche de Noël (սուրբծննդյան կոճղ):

Սլավոնական ժողովուրդների ավանդույթներում նշանակալի տեղ էին զբաղեցնում կաղ-նին, կեչին, ուռին: Եղևնին սլավոնների ազգային ծառաբանության մեջ համարվում է թաղման ու հիշատակի արարողությունների հետ կապված ծառ, ինչպես նաև որպես ծիսական ծառ օգտագործվում է սուրբծննդյան, ամանորյա, ինչպես նաև կրոնական այլ տոների ժամանակ և հարսանիքներում:

Նոր կտակարանում չկա որևէ ծառի՝ որպես Սուրբ ծնունդի խորհրդանիշի մասին հի-շատակություն: Սակայն նկարագրված է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որտեղ ժողո-վուրդը նրան դիմավորում է փյունիկյան արմավենու ճյուղերը ձեռքներին (Հովհ. 12:12): Արմավենին հնում համարվել է հաղթանակի խորհրդանիշ, իսկ քրիստոնեության ընդու-նումից հետո խորհրդանշում է հաղթանակն ընդդեմ մահվան: Այն տարածաշրջան-ներում, որտեղ ցրտի պատճառով արմավենի չի աճում, դրան փոխարինում է ուռենին (օրինակ՝ Հայաստանում, Ռուսաստանում): Այսօր էլ տաք երկրներում, օրինակ՝ Հավա-յան կղզիներում, արմավենին օգտագործվում է որպես սուրբծննդյան ծառ: Իսկ Ֆլորիդա-յում աճում է արմավենու մի տեսակ՝ Veitchia merrillii, որ կոչվում է նաև անգլ.՝ Christmas Palm tree (Սուրբծննդյան արմավենի): Ծառն այդպես է կոչվում իր պտուղների պատճա-ռով, որ դեկտեմբերին դառնում են վառ կարմիր:

Գերմանիայում պահպանվել է մի լեգենդ, որ կապված է սուրբ Բոնիֆիցիուսի անվան հետ: Գերմանացի հեթանոսներին իրենց աստվածների անզորությունը ցույց տալու հա-մար սուրբ Բոնիֆիցիուսը կտրում է Օդինի սրբազան կաղնին, որի կոճղի ճեղքից աճում է եղևնի՝ որպես ապացույց նրա կանխագուշակության, թե «քրիստոնեության եղևնին կաճի հեթանոսության հատված կաղնու արմատների վրա»: Կաղնու հատման մասին իսկապես հիշատակվում է սրբի վարքում, իսկ եղևնու աճելու պատմությունը սոսկ բա-նավոր լեգենդ է, որն արտացոլում է հեթանոսական ավանդույթները քրիստոնեությանը հարմարեցնելու ջանքերը: