Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Ճորտատիրությունը...

Ճորտատիրությունը հասարակարգի մի տեսակ էր ֆեոդալիզմի օրոք, որի ժա-մանակ որոշ գյուղացիների կարգավի-ճակը ճորտությունն էր, այսինքն՝ հա-տուկ կապված են կալվածատիրության և ճորտացման համակարգի հետ: Դա հարկադրական կախվածության տեսակ էր, որը զարգացավ Եվրոպայում Ուշ ան-տիկ դարաշրջանից և Վաղ միջնադարից և որոշ երկրներում տևեց մինչև 19-րդ դարի կեսերը:
Ինչպես նախկինում՝ ստրկատիրության դարաշրջանում՝ ստրուկներին, ֆեոդա-լիզմի դարաշրջանում ճորտերին կարող էին գնել, վաճառել, դարձնել առևտրի առարկա (որոշ դեպքերում կարող էին վաճառվել միայն հողի հետ միասին, օրինակ Ռուսաստանում, կամ վաճառվեին ստրուկների նման՝ ինչպես Անգլիայում), ովքեր չունեին ոչ մի իրավունք իրենց անձի նկատմամբ և չէին կարող լքել այն հողը, որին կցված էին: Ճորտերը պարտավոր էին աշխատել ճորտատերի հողերի վրա: Փոխարենը նրանց տրվում էր փոքր հողատարածք, որը նույնպես պատկանում էր ճորտատերերին, որտեղ նրանք աշխատում էին սեփական կարիքների համար: Հաճախ ճորտերն աշխատում էին ոչ միայն տերերի հողերում, այլ նաև նրանց հանքերում, անտառներում և կառուցում էին ճանապարհներ:
Ճորտատիրության անկումը Արևմտյան Եվրոպայում հաճախ կապում են լայն տարա-ծում գտած համաճարակի` Սև մահի հետ, որը հասավ Եվրոպա 1347 թվականին և աղե-տալի ազդեցություն ունեցավ հասարակության վրա: Անկումն սկսվել էր այս տարեթվից առաջ: Ճորտատիրությունը ավել հազվադեպ երևույթ դարձավ Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում միջնադարյան վերածննդից հետո Բարձր միջնադարի վերջում: Սա-կայն միևնույն ժամանակ ավելի ուժեղացավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որտեղ մինչ այդ քիչ տարածված էր (այս ֆենոմենը կոչվում է «ուշ ճորտատիրություն»):
Արևելյան Եվրոպայում ճորտատիրությունը գոյատևեց մինչև 19-րդ դարի կեսերը: Ավստրիական կայսրությունում ճորտատիրությունը պաշտոնապես արգելվեց 1781 թվա-կանին, սակայն շարունակեց գոյատևել մինչև 1848 թվականը: Ճորտատիրությունը ար-գելվեց Ռուսական կայսրությունում 1860-ական թվականներին Ալեքսանդր 2-րդ կայսրի հրամանով: Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում ֆեոդալական կարգեր ամ-բողջությամբ երբեք չհիմնադրվեցին, այդ պատճառով ճորտատիրություն չի եղել, սա-կայն այն եղել է Դանիայում (Ստավնսբանդ, 1733-ից 1788 թվականներ) և նրա վասալ Իսլանդիայում (ավելի սահմանափակող Վիստերվանդ, 1490-ից 1894 թվականներին):