top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Պետրոս Առաքյալի Մահը


Համաձայն եկեղեցական Ավանդության (այն մեզ է փոխանցում Կղեմես Հռոմեացին) Պետ-րոս և Պողոս առաքյալները նահատակվել են Հռոմում՝ Ներոնի հալածանքների ժամանակ։ Եվսեբիոս Կեսարացին էլ է նշում Պետրոսի՝ Հռոմում լինելը՝ նրան անվանելով Հռոմի աթո-ռի հիմնադիր։ Առաքելական հայրերից Պա-պիսն էլ իր հերթին փաստում է, որ Պետրոս առաքյալը շատերի կարծիքով քարոզել է Պոնտոսում, Գաղատիայում, Բյութանիայում, Կապադովկիայում, Ասիայում և ապա Հռո-մում, ուր և նահատակվել է։ Այս վկայություն-ները, սակայն, քիչ վավերական են համար-վում արդի ուսումնասիրողների կողմից, քանի որ Պողոս առաքյալը Հռոմում ապրած տարի-ներին գրված նամակներում հիշատակում ու ողջույններ է ուղարկում հռոմեաբնակ շատ աշակերտների ու քրիստոնյաների անունից, սակայն Պետրոսին այդպես էլ չի հիշատակում։ Հռոմում քարոզելու վերաբերյալ չի հիշա-տակում նաև Գործք առաքելոցը։ Ավելին, Պողոսը Գաղատացիներին ուղղված նամակի մեջ գրում է, որ հեթանոսների քարոզչությունը վստահվեց իրեն, իսկ հրեաներինը՝ Պետ-րոսի առաքյալին (հմմտ. 2։ 7-15)։

Պետրոս առաքյալի մահվան մասին Աստվածաշնչում հանդիպում ենք միայն Հովհաննու Ավետարանում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր՝ ուր և կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն՝ ուր չես կամենա»։ Այս ասաց, նշելով, թե ինչ մահով նա պիտի փառավորի Աստծուն» (Հովհ. 21։ 19-20)։ «Գործք Պետրոսի» պարականոն գրվածքը (Պետրոս առաքյալի անվամբ հայտնի է կանոնական 2 ընդհանրական նամակ) հայտնում է, թե Պետրոսը, անարժան համարելով իրեն խաչվել այնպես ինչպես Տերը, ցանկություն հայտնեց խաչվել գլխիվայր։ Նահատակության թվա-կանը համարվում է 64 թ.։ Ըստ ավանդության նրա գերեզմանի վրա կառուցվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը՝ խոշորագույն տաճարն աշխարհում։

19 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page