Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, 1973 թ. այս օրը մահացել է Պաբլո Պիկասոն

Պաբլո Պիկասոն մահացել է 1973 թ. ապրիլի 8-ին Ֆրանսիայում, այն պահին, երբ նա և իր կինը՝ Ժակլինը դիմավորում էին ճաշկերույթի եկած հյուրերին։ Նրա վերջին խոսքերն էին. «Խմեք իմ կենա-ցը, խմեք իմ առողջության համար, գի-տեք, որ ես այլևս չեմ կարող խմել»։
Պաբլո Պիկասո իսպանացի նկարիչ էր, գծանկարիչ, քանդակագործ, կերամիստ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում։ Հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր։ Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը։ Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկու-թյան և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում։ Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղա-փարների ազդեցության տակ։ Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին հա-մաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կեր-պարներից մեկը։
Պիկասոյի աշխատանքերը սովորաբար բաժանվում են շրջանների։ Նրա ուշ շրջանի շատ ստեղծագործություններ վեճի առարկա են, իսկ սովորաբար ընդունվում են նրա Կապույտ շրջանի /1901-1904 թթ./, Վարդագույն ժամանակաշրջանի /1905-1907 թթ./, Աֆրիկյան ազդեցության ժամանակաշրջանի /1908-1909 թթ./, Անալիտիկ Կուբիզմի ժամանակաշրջանի /1909-1912 թթ./ աշխատանքերը։ 1939-1940 թթ. Նյու Յորքի Մոդեռն արվեստի թանգարանում, որի տնօրենն էր Ալֆրեդ Բարրը, մեծ հաջողություն ունեցան Պիկասոյի մինչ այդ առաջատար գործերը։ Այս ցուցահանդեսը նկարչին բերեց Ամերի-կայում արվեստի շրջանակի մեծաթիվ հանդիսատես։