Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, 1988 թ., Սպիտակի Երկրաշարժ

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդ-գրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40 %-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպի-տակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյու-ղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 %-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնա-պահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։
Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժո-ղովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Ռիժկովի ղեկավարությամբ։ Հանձ-նաժողովը հոգատարությամբ ու մեծ եռանդով կազմակերպական վիթխարի աշխա-տանք կատարեց ազգաբնակչությանը օգնություն ցույց տալու, աղետի հետևանքները վերացնելու համար։ ԽՍՀՄ ղեկավար Մ. Գորբաչովը դադարեցրեց իր պաշտոնական այցը ԱՄՆ-ում և ժամանեց Հայաստան։
Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղա-փոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդա-մթերք և ապա շինարարական աշխատանքներ կատարել։ 1989 թվին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։
Շուրջ 170 հազար մարդ դուրս բերվեց աղետի գոտուց և հանգրվան գտավ ԽՍՀՄ տար-բեր հանրապետություններում։
Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 եր-կրներ և 7 միջազգային կազմակերպություններ։
Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Ար-մենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետ-ներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերա-կանգնողական աշխատանքներին։
Պետք է հիշել նաև, որ Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց Երևանի մա-տույցներում։