• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Պիղատոս Պոնտացին հռոմեական կառավարիչ էր Հուդա նահանգում մ․ թ․ 26-36 թվականներին։ Ըստ անտիկ հեղինակների, վարել է հարկային դաժան քաղաքականություն, անարգել հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշել ժողովրդական ապստամբությունները։ Համաձայն Հովսեպոս Փլավիոսի և նոր-կտակարանային ավանդության՝ Պիղատոս Պոնտացին, հակառակ իր ներքին համոզմունքի, Հիսուս Քրիստոսին դատապարտել է խաչելության։ Արյունահեղության մեջ անմեղությունը խորհրդանշող հին հրեական սովորույթի համաձայն՝ Պիղատոս Պոնտացին ժողովրդի առջև ձեռքերը ջրով լվացել է (այստեղից էլ՝ «ձեռքերը լվանալ» հայտնի արտահայտությունը)։ Արյունոտ հաշվեհարդարի ենթարկված սամարիացիների բողոքով 36 թվականին հեռացվել է պաշտոնից և ուղարկվել Հռոմ՝ պատասխանատվության։ Նրա հետագա ճակատագիրն ստույգ հայտնի չէ (համաձայն Եվսեբիոս Կեսարացու՝ ինքնասպան է եղել, ըստ այլ հաղորդումների՝ նրան մահապատժի է ենթարկել Ներոն կայսրը)։ Պիղատոս Պոնտացու հանդեպ քրիստոնեության սկզբնական թշնամանքն աստիճանաբար անցել է, և «զղջացող» ու «քրիստոնեություն ընդունող» Պիղատոս Պոնտացին մտել է մի շարք նորկտակարանային պարականոններում, կնոջ հետ միասին նույնիսկ սրբացվել ղպտական եկեղեցուց։ Պիղատոս Պոնտացու կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության մեջ (Մ. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Ա. Ֆրանսի «Հուդայի կառավարիչը») և կերպարվեստում (Ռեմբրանդտի «Քրիստոսը Պիղատոսի առջև» և այլն)։

12 views0 comments