• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Պոաս հրաբխի խառնարանը

Կոստա Ռիկան գտնվում է Կենտրոնա-կան Ամերիկայում: Ափերը արևելքում ողողում են Կարիբյան ծովի, արևմուտ-քում՝ Խաղաղ օվկանոսի ջրերը: 

Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են Կորդիլիերա դե Գուանակաստե, Կոր-դիլիերա Սենտրալ, Կորդիլիերա դե Տալա-մանկա լեռները: Կան գործող հրաբուխ-ներ՝ Իրասու (3432 մ), Պոաս (2704 մ): Երկրի հյուսիսը և ծովափնյա նեղ շեր-տերը զբաղեցնում են դաշտավայրերը: Կարիբյան ծովափը ճահճապատ է, խա-ղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված: Կան երկաթի, ծծմբի, բոքսիտների, արծաթի, ոսկու հանքավայրեր: 

Կլիման մերձհասարակածային է: Գետերը (Սան Խուան, Ռիո Ֆրիո) արագահոս են, ստորին հոսանքներում՝ նավարկելի: Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառ-ները: Բնորոշ կենդանիներից են կապիկները, կատվառյուծը, հովազը, զրահակիրը: Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով:

Հնագույն ժամանակներում Կոստա Ռիկայի տարածքում բնակվել են հնդկացիական ցեղեր: 1502 թ-ին Ք. Կոլումբոսը հայտնաբերել է Կոստա Ռիկայի տարածքը և այն անվանել Նուևո Կարթագո (Նոր Կարթագեն): Երկրի ժամանակակից անվանումը տրվել է XVI դարի կեսին և նշանակում է հարուստ ափ: Երկիրը եղել է Իսպանիայի գաղութը: Կոստա Ռիկան անկախություն է ձեռք բերել 1821 թ-ի սեպտեմբերի 15-ին` Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են սուրճ, կակաո, շաքարեղեգ, ադամաթուզ, բրինձ, եգիպտացորեն և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ:

Զարգացած են արդյունաբերության արդյունահանող (ոսկի, արծաթ, ծովի ջրից՝ աղ), սննդի, տեքստիլ, մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական ճյուղերը:

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now