Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Կուրությունը 2 աչքի տեսողության կա-յուն և անվերադարձ կորուստն է՝ լույսը մթից տարբերելու անընդունակությունը. երբ տեսողությունը հավասր է 0-ի, կոչ-վում է բացարձակ կուրություն:
Տարբերում են գործնականորեն կույր և արտադրական ու մասնագիտական կու-րությամբ տառապող անձինք: Գործնա-կանորեն կույր են համարվում այն մար-դիկ, ովքեր ընդունակ չեն առանց կողմ-նակի օգնության տեղաշարժվել և կողմ-նորոշվել շրջապատում՝ չնայած լուսա-զգայությունը պահպանված է, և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվա-գծերը: Որոշակի մարզման դեպքում այդպիսի մարդիկ կարող են (չնայած դժվա-րությամբ) ինքնուրույն տեղաշարժվել: Թույլ տեսողությամբ անձանց տեսողության սրու-թյունը տատանվում է 0,05–0,3-ի սահմաններում:
Արտադրական կուրությունը տեսողության նվազումն է մինչև այն աստիճան, որ մարդ չի կարողանում աշխատել անգամ ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ և շարու-նակել մասնագիտկան գործունեությունը:
Կուրությունը լինում է բնածին և ձեռքբերովի:
Բնածին կուրությունը կապված է գլխուղեղի որոշ բաժինների, տեսողական նյարդերի, աչքի ցանցաթաղանթի զարգացման խանգարումների հետ:
Ձեռքբերովի կուրությունը նախկինում առաջանում էր հատկապես ծաղիկ հիվանդութ-յունից: Իսկ ներկայումս դրա հաճախակի պատճառներից են աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները (հատկապես շաքարային հիվանդության դեպքում), զար-գացող կարճատեսությունը, աչքի ու գանգագլխուղեղային վնասվածքները, վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (օրինակ՝ տրախոման): Այնուհանդերձ, կուրութ-յունը հաճախ առաջանում է գլաուկոմայի և աչքի վնասվածքների հետևանքով: Ուստի շատ կարևոր են հատկապես արտադրական և գյուղատնտեսական վնասվածքների կանխարգելման միջոցառումները, գլաուկոմայի կանխարգելումը, ժամանակին հայտնա-բերումն ու բուժումը:
ՀՀ-ում կազմակերպված է աչքի ծանր հիվանդություններ (գլաուկոմայի հանգեցնող) կրած անձանց դիսպանսերային հսկողություն:
Թույլ տեսնող և կույր երեխաների համար կազմակերպվում է ընդհանուր կրթություն, հատուկ դպրոցների ցանց, որտեղ կիրառվում է ֆրանսիացի մանկավարժ Լ. Բրայլի ստեղծած տպատառը (Բրայլյան գիր): Բոլոր երկրներում գործում են կույրերի միավո-րումներ, որոնք կազմակերպում են կույրերին աշխատանքի տեղավորելու, մասնագի-տական ուսուցման, կրթության և աշխատանքային հարմարանքների հարցերը:
Շատ կույրեր զբաղված են նաև մտավոր աշխատանքով (ուսուցիչներ են, բուհերի դասախոսներ, գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, գիտություն-ների թեկնածուներ ու դոկտորներ): Կան տաղանդավոր կույր դերասաններ, բանաս-տեղծներ, երգահաններ ու երգիչներ: