Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Միջնադարի բնագետ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին բժշկու-թյուն սովորել է Միջագետքում կամ Արաբիայում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, արաբերենին, թուր-քերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտութ-յունը: Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսում, եղել պալատական բժիշկ, հռչակվել «վիրաբուժապետ»:
Ամասիացին «Ուսումն բժշկութեան» աշխատությունում քըն-նության է առել սաղմնաբանության, մարդակազմության, ախ-տաբանության և հիգիենայի հարցերը: «Օգուտ բժշկութեան» աշխատությունը կազ-մված է 2 մասից՝ մարդակազմություն և ախտաբանություն, որտեղ մանրամասն նկա-րագրված են ներքին օրգանների հիվանդությունների (200-ից ավելի) պատճառագի-տությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանները, հիվանդի բուժումը և խնամքը, ինչպես նաև նկարագրել է տեսողական նյարդի ուղին, քիթկոկորդի և այլ հիվանդություններ, տվել դրանց դեղաբուժման, սննդաբուժման եղանակները:
Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1487 թ.) և «Անգիտաց անպէտը» (1482 թ., հրտ.` 1926 թ.): Վերջինս հայկական միջնադարյան հայկական դեղագիտական հանրագիտարան է, որտեղ տրված են (5 լեզվով) 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների ու հանքային նյութերի անվանումներ, նրանց հոմանիշները:
Վարակական-ալերգիական հիվանդությունների բուժման համար Ամասիացին օգտա-գործել է հայկական բուսաշխարհի բույսերը, կիրառել է նաև հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանց, լոշտակ), վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսական, կենդանական ու անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբան, սեքպինաճ, ակնամոմ և այլն):