top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,



«Կանաչների» շարժումը (բույսի կանաչ գույնից) միջազգային բնապահ-պան կազմակերպությունների գործունեությունն է՝  առանձին պետութ-յունների բնապահպանական գործողությունները և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նրանց համագործակցությունը խթանելու և համակարգելու նպատակով:

Մի շարք բնապահպան կազմակերպություններ ունեն հիմնադրամի կար-գավիճակ և ֆինանսավորում են տարբեր բնապահպանական ծրագրեր:

Միջազգային բնապահպան կազմակերպություններից առավել հայտնի և ՀՀ-ին օժանդակողներից են.

Բնության պահպանության միջազգային միություն (IUCN). գլխավո-րում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատա-րակման աշխատանքները: Նստավայրը Շվեյցարիայի Գլանդ քաղաքում է:

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF). հիմնական գործունեությունն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կենսաբազմազանության պահպա-նության, ջրային ավազանի և օզոնային շերտի պահպանության ծրագրերի ֆինան-սական ու տեխնիկական աջակցությանը: Նստավայրը Վաշինգտոնում է:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (UNEP). զբաղված է ցամաքային էկոհամա-կարգերի պահպանության, անապատացման, հողերի որակական վատթարացման, միջավայրի աղտոտման, կլիմայի փոփոխության, քիմիական նյութերի և վտանգավոր թափոնների դեմ պայքարի կազմակերպմամբ: Նստավայրը Նայրոբիում է:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս (UNCED). նպատակը մթնոլորտի, հողային ու ջրային պաշարների պահպանության և կենսատեխնոլոգիաների նոր եղանակների օգտագործման ու շրջակա միջավայրի վատթարացման կանխար-գելման բնագավառներում պետությունների փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելն է: Նստավայրը Մեքսիկայի Կոնչոս քաղաքում է:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (WWF). զբաղված է բուսական ու կենդանական աշխարհների գենետիկական, տեսակային ու էկոհամակարգային բազ-մազանության պահպանման, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովման, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման, բնապահպանական հիմնախնդիրների լուծման ռազմա-վարության մշակման հարցերով: Նստավայրը Շվեյցարիայի Գլանդ քաղաքում է:

Հայաստանի կանաչների միությունը հասարակական կազմակերպություն է: Ստեղծվել է 1985 թ-ին Երևանում, մինչև 1989 թ-ը կոչվել է «Գոյապահպանություն»: 1993 թ-ից Եվրո-պական կանաչների ընկերության անդամ է, նպատակը քիմիական արդյունաբերության և մյուս ոլորտներում տեղի ունեցող աղտոտումների դեմ պայքարն ու բնական բուսական պաշարների պահպանությունն է, ինչպես նաև ազգաբնակչության էկոլոգիական դաս-տիարակության խորացումը:

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում