top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Նիկոլայ Կոպեռնիկոսն առաջինն է տվել Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, համաձայն որի` Արեգակը գտնվում է համակարգի կենտրոնում, իսկ մոլորակները որոշակի ուղեծրերով պտտվում են նրա շուրջը:

Նիկոլայ Կոպեռնիկոսը նախ սովորել է հայրենիքում, ապա կրթությունը շարու-նակել Իտալիայի համալսարաններում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայու-թյուն, մաթեմատիկա, բժշկագիտություն և աստղագիտություն: 

Ավարտելով ուսումը՝ Կոպեռնիկոսը վե-րադարձել է Լեհաստան և զբաղվել աստ-ղագիտությամբ, ամեն գիշեր դիտարկել աստղալից երկինքը: Նրա օրոք դեռևս տիրապետող էր այն տեսակետը, որ Եր-կիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում: Շուտով Կոպեռնիկոսը հաս-կացավ, որ աշխարհի մասին այդ պատկերացումը չի համապատասխա-նում աստղագիտական դիտարկումնե-րին: Նա բացահայտեց, որ բոլոր մոլո-րակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի և միաժամանակ՝ իրենց առանցքի շուրջը: Ընդ որում՝ Երկիրը Արեգակի շուրջը 1 լրիվ պտույտ կատարում է 1 տարում, իսկ իր առանցքի շուրջը՝ 24 ժամում: 

Իր արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը Կոպեռնիկոսը շարադրեց «Երկնոլորտների պտույտների մասին» գրքում, որը լույս տեսավ 1543 թ-ին` նրա մահից մի քանի օր առաջ: Այդ ժամանակներում Կոպեռնիկոսի գաղափարները համարվում էին շատ վտանգավոր, որովհետև մարտահրավեր էին հին հույներից ժառանգած Տիեզերքի երկրակենտրոն կառուցվածքի տեսությանը և եկեղեցական պատկերացումներին, ըստ որոնց՝ Աստված Երկիրը ստեղծել է որպես աշխարհի կենտրոն: Ուստի եկեղեցին Կոպեռնիկոսի գիրքը համարեց արատավոր և 1616 թ-ին այն ընդգրկեց կաթոլիկների համար արգելվող գրքերի ցանկում: Դրանով, ըստ էության, եկեղեցին մերժեց նրա առաջարկած տեսությունը:

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page