top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Իգոր Կուրչատովը 1923 թ.-ին ավարտել է Ղրիմի համալսա-րանը, 1925 թ.-ից աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխ-նիկական ինստիտուտում: 1943 թ.-ին Կուրչատովը հիմնադրել և մինչև կյանքի վերջը գլխավորել է ԽՍՀՄ Ատոմային էներգիայի ինստիտուտը, որը 1960 թ.-ից կոչվում է նրա անունով: 1940թ-ին Կուրչատովը հայտնագործել է նեյտրոն-ներով ռմբակոծելուց առաջացող միջուկային ռեակցիաների ճյուղավորման երևույթը և ուսումնասիրել մի շարք տարրերի արհեստական ճառագայթաակտիվությունը, որն ընկած է միջուկային ատոմակայանների և ռումբի գործողության հիմքում, 1935 թ.-ին նա աշխատակիցների հետ հայտնաբերել է միջուկային իզոմերիայի երևույթը: Կուրչատովի ղեկավա-րությամբ են կառուցվել Մոսկվայի առաջին ցիկլոտրոնը՝ 1939 թ.-ին, և Եվրոպայի ատոմային առաջին միջակային ռեակտորը՝ 1946 թ.-ին: Նա մշակել է նաև նավերի հակաականային պաշտպանության համակարգը: 

Կուրչատովի ղեկավարությամբ է կառուցվել և 1954 թ.-ին շարք մտել աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը: Նրա անունով է կոչվել քիմիական տարրերի պարբերական համակարգի 104-րդ տարրը:

Եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխա-տանքի եռակի հերոս, Պետական (քառակի) և Լենինյան մրցանակների դափնեկիր:

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիան սահմանել է Կուրչատովի անվան մեդալ ու մրցանակ: 

3 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում