Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

«Ադրիանապոլսի Ավետարան»-ը հայկա-կան մանրանկրչության մագաղաթե ձե-ռագիր մատյան է, հայերեն հնագույն թվակիր Ավետարան։ Գրվել ու պատ-կերազարդվել է 1007-ին Բյուզանդիայի Ադրիանուպոլիս քաղաքում․ գրիչ՝ Կիրա-կոս Երեցի կողմից։ Պատվիրատուն եղել է հայ ազնվական, Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ի առաջին սուսերակիր Հովհան-նես Պրոքսիմոսը։ Մանրանկարչի անունը չի պահպանվել։
Ձեռագիրը խորաններով, երկու խաչա-պատկերով, ավետարանիչների և «Տիրա-մայրը մանկան հետ» մանրանկարներով ու պատվիրատուի դիմանկարով է։ «Տի-րամայրը մանկան հետ» հորինվածքը սերտորեն առնչվում է նույն շրջանի բյուզանդական օրինակների հետ, մինչ-դեռ խորանները և ավետարանիչների պատկերները ավելի շատ կրում են հայ ավանդական մանրանկարչության դրոշ-մը։
1883 թվականին Ավետարանը Կոստանդնուպոլսից տեղափոխվել է Սուրբ Ղազար կղզի, որտեղ ցայժմ պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում։