top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


1775 թ., Լիոն 1836 թ., Մարսել Ամպերը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ:

Ամպերը Անդրե Մարին ծնվել է լիոնցի ազնվականի ընտանիքում: Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատի-կայով: 1820 թ.-ին մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղութ-յունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անվամբ:

Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասի-րությունը. կապ է հաստատել էլեկտրա-կան ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել է հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկա-կան փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիսականության առաջին տեսությունը: 

Ամպերի անունով են կոչվել  Ամպեր (Ա), Ամպեր-գալար (Ա-գ), Ամպեր-ժամ (Ա-ժ) միավորները: Ամպերն էլեկտրական հոսանքի միավորն է, որը նախապես սահմանվել էր որպես` 1 Ա էլեկտրական այնպիսի անփոփոխ հոսանքի ուժն է, որը, անցնելով 1 Օհմ դիմադրութ-յամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում  է 1 Վ լարում: Ավելի ուշ՝ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է` 1 Ա  այն էլեկտրական անփոփոխ հոսանքի  ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից  յուրաքանչյուրով` նրանց ամեն 1 մ երկարության վրա առաջ է բերում 2.10-7 Ն փոխազդեցության ուժ:

1 view0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page