• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Հռոմի մեծ հրդեհը տեղի է ունեցել 64 թվականի հուլիսի լույս 19-ի գիշերը քաղաքի հարավարևելյան մասում` սկսվելով դյուրավառ ապրանքների խանութներից։ Ըստ Տակիտոսի, ով այդ ժամանակ եղել է ինը տարեկան, հրդեհը տարածվել է շատ արագ և տևել է հինգ օր։ Սվետոնիոսն ասում է, որ կրակը մոլեգնում էր վեց օր և յոթ գիշեր։ Այն ոչնչացրեց Հռոմի տասնչորս շրջաններից երեքը և մեծ վնասներ հասցրեց յոթին։

Հայտնի չէ, թե ով կամ ինչն է եղել հրդեհի պատճառը, կամ արդյոք այն եղել է պատահար, թե կազմակերպված։ Սվետոնիոսը և Կասիոս Դիոնը հակված են կարծելու, թե դա եղել է Ներոնի արածը՝ պալատների համալիր կառուցելու նպատակով։ Տակիտոսը նշում է, թե քրիստոնյա հավատացյալները խոստովանել են իրենց մեղքը, սակայն որևէ բան հայտնի չէ նրանց կտտանքների ենթարկելու մասին։ Պետք է ասել, որ հրդեհի պատահարները Հին Հռոմում եղել են սովորական երևույթ, ինչպես օրինակ` 69 թ. և 80 թ. պատահած մեծ հրդեհները։

Սվետոնիոսի և Կասիոս Դիոնի պատմելով, քաղաքը վառվելու ժամանակ Ներոնը բեմական զգեստով կանգնել և երգում էր։ Հայտնի լեգենդը պնդում է, թե Ներոնը հրդեհի ժամանակ նվագում էր ջութակ, ինչն անախրոնիզմ է, քանի որ 1-ին դարում Հռոմում ջութակ չի եղել։

Տակիտոսը սակայն համարում է, որ Ներոնն այդ ժամանակ եղել է Անտիումում։ Տակիտոսն ասում է նաև, որ քաղաքը վառվելու ժամանակ Ներոնի քնար նվագելու և երգելու մասին խոսակցությունները բամբասանք են։ Նրա պատմելով, Ներոնը վերադառնում է Հռոմ և իր միջոցներից վճարելով` կազմակերպում է օգնություն։ Ներոնը բացում է իր պալատները՝ օթևան և ուտելիք տրամադրելով անտուն մնացածներին։ Հրդեհից հետո սթափվելով` նա պատրաստում է քաղաքի զարգացման նոր նախագիծ։ Շենքերն սկսում են կառուցել աղյուսից, այնպես, որ նրանց գլխավոր մուտքերը լինեն փողոցի կողմից, այլ ոչ թե բակի, ինչպես նաև լայնացնում են ճանապարհները։ Հրդեհի շնորհիվ` ազատված տեղում կառուցվում է պալատների նոր համալիր։ Համալիրի տարածքում տեղադրվում է Ներոնի 30 մետրանոց արձանը։ Տակիտոսը նշում է, որ ժողովուրդը փնտրում էր քավության նոխազ և իր բամբասանքներում պատասխանատու էր համարում Ներոնին։ Մեղադրանքներից խուսափելու համար կայսրը թիրախ է դարձնում քրիստոնյաներին։ Սկսվում են քրիստոնյաների հալածանքները: Ներոնը հրամայում է քրիստոնյաներին նետել շներին, մյուսներին խաչել և խարույկի վրա այրել։

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now