• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Աշտիշատի երկրորդ եկեղեցական ժողո-վը տեղի է ունեցել 435 թվականին Աշտի-շատ ավանում:

Այն գումարվել է Սահակ Ա Պարթև կաթո-ղիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռ-նությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431 թ.) որոշումները պաշտոնա-պես ընդունելու, ինչպես նաև Հայոց մարզպանությունում տարածվող նեստո-րականության հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակը և ներկայացրել ժողովին։ Ժողովը նախ ընդունել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովի դավանական որոշումներն ու վեց կանոնները, ապա զբաղվել նեստորականության խնդրով։ Եփեսոսի ժողովում բանադրված նեստորականները, Բյուզանդական կայսրությունում հալածվելով, ամրա-պնդվել էին Սասանյան Պարսկաստանում, որտեղ շուտով նեստորականությունը հռչակվել է Պարսից եկեղեցու պաշտոնական դավանանք։ Նեստորի կողմնակիցները եռանդուն գործունեություն են ծավալել նաև Հայոց մարզպանությունում նեստորա-կանության հիմնադիր հայրեր համարվող Դիոդորոս Տարսոնացու և Թեոդորոս Մոպ-սուեստացու գրվածքները թարգմանել են հայերեն, ասորերեն, պարսկերեն և տարածել։ Մալաթիայի Ակակիոս և Եդեսիայի Ռաբուլաս եպիսկոպոսները գրով զգուշացրել են Հայոց կաթողիկոսին, եպիսկոպոսներին ու նախարարներին չընդունել հերձվածող և նեստորական վարդապետության ուսուցիչ Մոպսուեստացու գրքերը։ Մինչդեռ Կիլի-կիայի եպիսկոպոսներն ամբաստանել են Ակակիոսին և Ռաբուլասին՝ նրանց այդ վար-վելակերպը համարելով ոչ ճշմարիտ և անձնական վրեժխնդրությունից մղվող արարք։ 435 թ.-ի ժողովը որոշել է դիմել Կ․ Պոլսի Պրոկղ պատրիարքին և կաթողիկոսի թղթով ու Մոպսուեստացու գրվածքներով նրա մոտ ուղարկել երեցներ Ղևոնդին ու Աբելին՝ կամենալով պարզել ճշմարտությունը։ Պրոկղը նույն թվին Անտիոքի Հովհաննես պատրի-արքի նամակի հետ ուղարկել է նեստորական վարդապետությունը դատապարտող և եփեսոսյան դավանությունը պաշտպանող իր պատասխան թուղթը, որն էլ ընդունել են հայերը։ Աշտիշատի 435 թ.-ի ժողովը մեծ նշանակություն է ունեցել Հայաստանում նեստորականությունը պաշտոնապես մերժելու և կյուրեղ-եփեսոսյան դավանության դիրքերի վրա կանգնելու գործում։

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now