top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ավետարանացույցը արարողության ընթացքում Ավետարանների ընթերցման կարգը սահմանող ուղեցույց ծիսամատյան է, որը, Տոնացույցի մաս կազմելով, հաճախ ձեռագրերում հանդիպում է իբրև Ավետարաններին կից առանձին միավոր (Մատենա-դարան, ձեռագրեր համար 7734, 7534, 3722)։ Ավե-տարանացույցը Տոնացույցի զարգացման նախնական փուլն մատնանշում է օրվա համար սահմանված Ավետարանի ընթերցումների հերթագայությունն ու բուն ընթերցումը։ Հեղինակի անուն կրող միակ ավետարանացույցը հայտնի է Ներսես Շնորհալու անունով՝ «Շաբաթականք աւետարանք, ըստ խոր-հրդոյ արարչութեան շարականաց, զոր տէր Ներսես է շինեալ», որն Ավետարանի ընթերցումներ է նշում համաձայն օրերի և զանազան առիթների՝ «Վասն կանանց», «Վասն ննջեցելոց», «Վասն պատերազմի» և այլն։

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page