top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ավետիք Եվդոկացին ծնվել է ապրիլի 1-ին։ Եղել է Կոստանդնուպոլսի և Երուսա-ղեմի պատրիարք (1702 թվականից)։ Աշակերտել է Սարգիս և Պետրոս քահա-նաներին, ապա՝ Հակոբ վարդապետ Պե-լենկցուն: 1675 թվականին Փայասում ձեռ-նադրվել է սարկավագ, Կապոսի վանքում՝ աբեղա, ապա՝ վարդապետ, կարգվել վանքի հոգևոր առաջնորդ: Ավետիք Եվ-դոկացու ջանքերով նորոգվել են Կապոսի Սուրբ Հակոբ վանքը, Տիրանաշենի Սուրբ Նշան, Երզնկայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Այդ առիթով անբաս-տանվել ու կարճ ժամանակով բանտարկվել է: Ազատվելուց հետո մեկնել է Էջմիածին, որտեղ 1691 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս: Նույն թվականին Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը նրան կարգել է Կարինի թեմի առաջնորդ, 1702 թվականի փետրվարի 24-ին սուլթանական արքունիքի հովանավորությամբ նշանակվել է Կոս-տանդնուպոլսի պատրիարք, իսկ հուլիսի 13-ին՝ նաև Երուսաղեմի պատրիարք: Սակայն հակակաթոլիկական գործունեության համար 1703 թվականին աքսորվել է Ասորիք, 1704 թվականին ազատվել է և վերականգնվել Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնում: Նույն թվականի նոյեմբերին, Երուսաղեմի հայոց պատրիարք Մինաս Ամդեցու մահից հետո, կրկին միավորել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռները:

Ավետիք Եվդոկացին պատրիարքության շրջանում Կոստանդնուպոլսում պայքար է ծավալվել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև: Հիսուսյան կրոնավոր Մոնիեն իր «Ուղեգրության» մեջ Ավետիք Եվդոկացուն անվանել է «ամենամեծ հալա-ծիչ», որ երբևէ ունեցել են կաթոլիկները Արևելքում, իսկ Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպան դը Ֆերիոլը՝ «հռոմեական եկեղեցու երդվյալ թշնամի», «կաթոլի-կության անդրդվելի և անողոք հալածիչ»: Ավետիք Եվդոկացին խիստ միջոցների է դիմել լատինադավան հայերի նկատմամբ և զոհ դարձել խռովարարների ու իր հակառակորդ-ների մեքենայություններին: 1706 թվականին պատրիարքը կրկին զրկվել է աթոռից աք-սորվել Թենետոս կղզի: Աքսորից վերադառնալիս դեսպան դը Ֆերիոլը, լատին կրոնավոր Հակինթոսի թելադրանքով, առևանգել է նրան, նետել Սիցիլիայի, Մարսելի բանտերը, Բենեդիկտյանների Ս. Միքայելի վանքը, ի վերջո՝ Փարիզի Բաստիլ բանտը, բռնագրավել գրքերն ու գրությունները: 1710 թվականին Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Նոայլի առաջ հավատո խոստովանություն կորզելուց հետո միայն Ավետիք Եվդոկացուն ազատել են բանտից՝ սահմանելով հսկողություն: Վախճանվել է հուլիսի 10-ին, Փա-րիզում։

Զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել հայերեն ձեռագրեր։ Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Ինքնակենսագրություն» (1709 թ.), հրատարակվել է «Մասիս»-ում, 1874 թվականին), որի լեզուն յուրօրինակ խառնուրդ է գրաբարի և խոսակցական աշխարհաբարի։ Ավետիք Եվդոկացին գրել է նաև տաղեր՝ «Տաղ ի վերայ գարնան...», «Տաղ Աւետիքէ ասացեալ» (Մատենադարան, ձեռագիր՝ № 6517, 10167), «Տաղ Աստուածածնի» (Զմմառի մատենադարան, ձեռագիր՝ № 142), «Տաղ սուրբ Աստուածածնայ...» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. № 156) ևն, զբաղվել գրչագրությամբ, ընդօրինակել 6 ձեռագիր, 5-ը՝ Բաստիլի բանտում, վերջինը 1711 թվականին՝ ազատվելուց հետո, Փարիզում (Փարիզի Ազգային մատենադարան, ձեռագիր՝ № 28, 89, 155, 156, 197, 139): Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Կենսագրությունը» (1709, «Մասիս», 1874, № 1490–1496, 1498–1500): Քնարական ջերմ շնչով է գրված նրա «Ահա եղև օրհևեալ գարուն» սկզբնատողով տաղը («Բազմավեպ», 1873, էջ 333)։

13 views0 comments