Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին XIX դարի ամենա-խոշոր ջութակահարներից է, երաժըշ-տության մեջ ռոմանտիկական ուղղութ-յան հիմնադիրներից. մշակել է ջութակի տեխնիկայի այնպիսի հնարավորություն-ներ, որոնցով կանխորոշվել է ջութակի արվեստի հետագա զարգացումը:
Նիկոլո Պագանինին վաղ տարիքում հո-րից սովորել է մանդոլին և ջութակ նվա-գել: Հետագայում ջութակի դասեր է առել իտալացի ջութակահարներ Ջակոմո Կոս-տայից և Ալեսսանդրո Ռոլլայից: 11 տարե-կանում հանդես է եկել մենահամերգով. կատարել է նաև սեփական վարիացիա-ներից: 1797–98 թթ-ին Պագանինին հա-մերգներով շրջագայել է Հյուսիսային Իտալիայում: 1801–05 թթ-ին ապրել է Տոսկանայում և Ջենովայում, 1805–13 թթ-ին եղել է Պիոմբինոյի երաժշտական ուսումնական հաստատության տնօրեն, Լուկկայում՝ պա-լատական ջութակահար:
1828 թ-ից համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և արժանացել վիրտուոզ կատարողի համբավի: Կյանքի վերջին տարիներին Պագանինին ապրել է Փարիզում: Պապական կուրիան (Հռոմի պապին ենթակա կենտրոնական հիմնարկների ամբողջություն) նրան հետապնդել է հակակրոնական հայացքների և կարբոնարների (իտալական գաղտնի ընկերության անդամներ) շարժմանը համակրելու համար, հետագայում նույնիսկ արգելել է Պագա-նինիին թաղել Իտալիայում (տարիներ անց նրա աճյունը տեղափոխվել է Պարմ):
Հիմք դնելով ջութակի արվեստի ժամանակակից տեխնիկային՝ նա որոշակիորեն ազդել է նաև դաշնամուրային և գործիքավորման արվեստի վրա:
Պագանինիի ստեղծագործություններին հատուկ են իտալական ժողովրդական երա-ժշտության մեղեդայնությունն ու վառ կերպարայնությունը, իսկ կատարողական արվես-տին՝ դրամատիկական պաթոսը, հուզական անմիջականությունն ու ազատ իմպրո-վիզացիան (հանպատրաստից ստեղծագործելը): Նա առաջին ջութակահարն է, որ համերգների ընթացքում նվագել է առանց նոտաների:
Պագանինին նաև ականավոր կոմպոզիտոր է. գրել է «24 կապրիչչո» (մենանվագ ջութակի համար), ջութակի և նվագախմբի 5 կոնցերտ (2-րդ կոնցերտն ավարտվում է հանրահայտ «Կամպանելլայով»), 8 սոնատ («Գարուն», «Անընդհատ շարժում» և այլն), վարիացիաներ (Ջոակինո Ռոսսինիի «Մովսես» օպերայի թեմայով՝ 1 լարի համար, և այլն), լարային գործիքների 21 կվարտետ, պիեսներ՝ կիթառի համար (մոտ 200), վոկալ և այլ գործեր: Նրա երկերի հիման վրա և թեմաներով գրվել են տասնյակ փոխադրութ-յուններ, մշակումներ, ինքնուրույն գործեր (Ֆերենց Լիստ, Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս, Սերգեյ Ռախմանինով, Սերգեյ Ասլամազյան և ուրիշներ):
1982 թ-ին նկարահանվել է «Պագանինի» հեռուստաֆիլմը (Բուլղարֆիլմ և Մոսֆիլմ, Պագանինիի դերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյան):
1954 թ-ից Ջենովայում անցկացվում է ջութակահարների՝ Պագանինիի անվան ամենամյա միջազգային մրցույթ: