• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Հայ Առաքելական եկեղեցու Ավստրա-լիայի և Նոր Զելանդիայի թեմը կազմա-վորվել է 1968 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցին է։ Դեռևս 1950-ական թվականներին սկզբին Սիդ-նեյում և Մելբուռնում կազմակերպվել են հայ եկեղեցական համայնքներ և եկեղե-ցական վարչություններ՝ առանց շենք ու եկեղեցական ունենալու։ Առաջին հայ հո-գևորականը, որը Ավստրալիա (Սիդնեյ) է եկել 1954 թվականին, եղել է Ասողիկ ծայրա-գույն վարդապետ Ղազարյանը (1957 թվականից՝ եպիսկոպոս)։ 1958 թվականին նա նշանակվել է Ծայրագույն Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ գաղութների հայրապետական պատվիրակ (կենտրոնը՝ Սիդնեյ և Կալկաթա1966 թվականին Գարեգին եպիսկոպոս Գազանճյանը (Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք՝ 1990–1998 թվականին) նշանակվել է պատվիրակի փոխանորդ, իսկ 1968 թվականին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նորաստեղծ թեմի առաջնորդ։ Սիդնեյում հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, օծվել է 1957 թվականին։ 1965 թվականին քաղաքի հայաշատ արվարձաններից մեկում գնվել է եկեղեցի, որը 1976 թվականին և 1991 թվականին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով։ Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա ազգային վարժարան, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, թատերական, մարզական և այլ խմբեր։ 1955 թվականից հրատարակվում է «Լույս» կրոնաեկեղեցական ամսաթերթը։ Մելբուռնի հայ համայնքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, գործում է 1962 թվականից։ 1976 թվականին համայնքը քաղաքի հայաշատ արվարձանում ձեռք է բերել ավելի մեծ եկեղեցի՝ կից սրահներով և գրա-սենյակային հարմարություններով։ Այստեղ ևս գործում են եկեղեցու վարչություն, եկեղեցուն կից՝ շաբաթօրյա վարժարան (1985 թվականից), Տիկնանց, Երիտասարդաց և այլ միություններ։ 1966 թվականից լույս է տեսնում «Հույս» երկամսյա պարբերականը։ Ավստրալահայ համայնքի ազգային, կրթական գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը՝ բաղկացած 7 հոգուց (4-ը՝ Սիդնեյից, 3-ը՝ Մելբուռնից)։ Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքը համակարգող-տնօրինող մարմին։ Նոր Զելանդիայում բնակվող շուրջ 60 հայ ընտանիքները կենտրոնացած են գլխավորապես Օքլենդ քաղաքում։ Համայնքի հոգևոր կարիքները հոգում են այցելու հոգևորականները։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդն է Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը (2013 թվականից)։

2 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now