top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


«Նոյ» անունը եբրայերեն է. նշանակում է հանգիստ, մխիթարություն կամ, ըստ այլ մեկնությունների, նոր: Նոյ Նահապե-տի օրոք երկրի վրա բազմացել էր մեղ-քը: Մարդիկ հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ: Ապականված աշխարհը նորոգելու հա-մար Նոյը մաքառում է 120 տարի, բայց ապարդյուն: Տերը, տեսնելով, որ մարդ-կանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին: Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում:

Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրահանգով, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, 3 որդիների (Սեմ, Քամ, Հաբեթ) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ «մաքուր» կենդանիներից 2-ական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար: Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը՝ ոչնչացնելով մարդկանց ու անասուններին:

Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արա-րատ (Մասիս) լեռան վրա. դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է որպես մարդ-կության փրկության խորհրդանիշ:

Ջրհեղեղի դադարից 40 օր անց Նոյը բացում է տապանի պատուհանը՝ տեսնելու համար, թե արդյո՞ք երկրի վրայից ջուրը քաշվել է, և արձակում է մի ագռավ, որը չի վերա-դառնում: Ապա արձակում է աղավնի, որը, ոտք դնելու տեղ չգտնելով, վերադառնում է տապան: 7 օր անց նորից է արձակում աղավնուն, որն այս անգամ վերադառնում է՝ կտցին ձիթենու շյուղ՝ կյանքի ավետիսը... Կյանքի 601-րդ տարում Նոյը դուրս է գալիս տապանից, զոհասեղան պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն: Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին և ասում. «Ահա ես իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո՝ ձեր սերնդի հետ»: Եվ երկնքում առաջին անգամ հայտնվում է ծիածանը՝ ի նշան այն բանի, որ Տերն այլևս չի կործանի աշխարհը:

Նոյի որդիներն ունեցել են շատ զավակներ, որոնցից սերել են բազմաթիվ ազգեր: Հայ ժողովուրդը սերում է Նոյի Հաբեթ որդուց: Հիմք ընդունելով Աստվածաշունչը և պատմա-կան այլ աղբյուրներ՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ ներկայացնում է Նոյի և նրա որդիների ազգաբանությունը՝ Հաբեթի ճյուղը հասցնելով մինչև Արա Գեղե-ցիկ:

Նոյի անվան հետ է կապվում հողագործության և գինեգործության առաջացումը:

Ըստ հրեա Հովսեպոս Փլավիոս և հույն Եվսեբիոս Կեսարացի պատմագիրների, ինչպես նաև ըստ հայկական ավանդությունների՝ Նախիջևան տեղանունը մեկնաբանվում է որպես Նոյի առաջին իջևանատեղի: Հիմնվելով հնագույն այլ առասպելների վրա՝ Վար-դան Արևելցին Նոյի գերեզմանատեղին հիշատակում է Վասպուրականի Նախճավանում, իսկ նրա կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանատեղին՝ Մարանդում: Ավանդաբար Նոյի անվան հետ են կապված Ակոռի գյուղի, Առնոյոտն գավառի, Երևան քաղաքի, Նպատ լեռան և այլ անվանումներ:

Նոյ Նահապետի հիշատակը նշում են Ընդհանրական, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցիները: Հայ եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարում, որպես սուրբ մասունք, պահում է Նոյյան տապանից փայտի մի կտոր. այն, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է Մծբին քաղաքի եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Մծբնացի հայրա-պետը:

37 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page