• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Նորավանքը XIII–XIV դարերի ճարտարա-պետական համալիր է, հոգևոր և մշակու-թային կենտրոն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք:

Նորավանքի պարսպապատ համալիրը ներառում է 2 կից եկեղեցիները, գավիթը, եկեղեցի-տապանատունը, արևելյան կող-մում՝ երկհարկ եկեղեցին, պարսպից դուրս՝ 2 մատուռ: Ըստ Ստեփանոս Օր-բելյանի՝ սրբատեղի է եղել դեռևս վաղ միջնադարում:

Հնագույն՝ Սբ Կարապետ եկեղեցին (IX դար) հուշարձանախմբի հարավային կող-մում է (բացվել է 1982–83 թթ-ի պեղում-ների ժամանակ): Այն միանավ դահլիճ է՝ պայտաձև խորանով, հարավում՝ ուղղան-կյուն ավանդատնով:

Վանքի գլխավոր՝ Սբ Ստեփանոս Նախա-վկա եկեղեցին 1216–21 թթ-ին կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը: 1261 թ-ին իշխանաց իշխան Սմբատը նորոգել է եկեղեցին, ավարտել գավթի կառուցումը, որն սկսվել էր 1223 թ-ին, վանքին նվիրել բազմաթիվ գյուղեր ու կալվածքներ: Սբ Գրիգոր եկեղեցի-տապա-նատունը 1275 թ-ին կառուցել է Տարսայիճ Օրբելյանը. այն կիսաշրջանաձև խորանով միանավ դահլիճ է՝ զուսպ հարդարանքով:

Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավիթը նաև Օրբելյանների տոհմական տապա-նատունն էր: Այն ուղղանկյուն շենք է, հատակին՝ տապանաքարեր, այդ թվում՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանինը: Արևմտյան դռան և լուսամուտի ճակատակալ պատկերա-քանդակները XIV դարի 30-ական թվականներին, շենքի նորոգման ժամանակ, հավա-նաբար կերտել են Մոմիկը կամ նրա աշակերտները:

Համալիրից առանձին Սբ Աստվածածին (Բուրթելաշեն) երկհարկ եկեղեցին է, որը 1331–39 թթ-ին կառուցել են Բուրթել իշխանը, նրա կինն ու որդիները: Առաջին հարկը կիսագետնափոր է, երկրորդը դրսից ու ներսից խաչաձև է՝ կիսաշրջանաձև խորանով և ավանդատներով: Եկեղեցին հարդարված է քանդակներով:

1840 թ-ին Նորավանքն ավերվել է երկրաշարժից և լքվել: 1948–49 թթ-ին վանքը մասնակի նորոգվել է, իսկ 1982 թ-ին սկսվել են պեղումներն ու շենքերի վերականգնման աշխատանքները. վերակառուցվել են Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու և գավթի գմբեթներն ու ծածկերը, Սբ Գրիգոր եկեղեցի-տապանատան ծածկը, Սբ Աստվածածին եկեղեցու սյունազարդ գմբեթը. հայտնաբերվել է նաև Օրբելյանների տոհմական զինանշանը:

Նորավանքը վերականգնվել է 1998 թ-ին, օծվել՝ 1999 թ-ին, հիմնովին վերանորոգվել է 2002 թ-ին: Համալիրի՝ XVII դարում կառուցված պարսպով շրջափակված բակում և գավթում կան բազմաթիվ մեծարժեք խաչքարեր. ուշագրավ են Տարսայիճ իշխանի հիշատակին Թամթա խաթունի պատվերով Մոմիկի կերտած խաչքարը և Բուրթելին ու նրա որդի Իվանեին նվիրված մի խաչքար (հայտնաբերվել է 1982–83 թթ-ին), որի վերին մասում պատկերված է Քրիստոսը՝ գահին, իսկ 2 կողմերում 12 առաքյալների դիմա-քանդակներն են: Նորավանքն իր առանձնահատկություններով և արվեստների համա-դրությամբ հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է:

2002 թ-ին Նորավանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram