• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Մծղնեությունը 5-րդ դարում եղել է աղանդավորական շարժում Հա-յաստանում։ Անունը հավանաբար առաջացել է Ասորիքում տարած-ված «մսալյանա» (աղոթողներ) աղանդից։ Մծղնեությունը դատա-պարտվել է Շահապիվանի եկե-ղեցական ժողովում (444 թ.)։ Ժողովի կանոններից երևում է, որ Մծղնեությանը հարել են ոչ միայն ժողողովրդական խավերը, այլև հոգևորականներ ու իշխանավորներ։ Մծղնեության մեջ մեղադրվողների նկատմամբ գործադրված դաժան պատիժներն ու խոշտանգումները ցույց են տալիս, որ շարժումն ունեցել է հակաեկեղեցական և հակաֆեոդալական բնույթ։ Հետագայում մծղնեները ձուլվել կամ հարել են պավլիկյաններին։

17 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում