top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Նվագախումբը երաժշտական ստեղծա-գործությունը տարբեր գործիքներով հա-մատեղ կատարող երաժիշտների խումբ է:

Մշտական կազմով նվագախմբերը երե-վան են եկել XVI դարում: Ժամանակա-կից իմաստով նվագախմբերի ձևավո-րումը կապված է XVI–XVII դարերի սահմանագծին բազմաձայն երաժշտու-թյան նոր ժանրերի՝ օպերայի, օրատո-րիայի, կոնցերտի սկզբնավորման հետ: Նվագախմբերի հնարավորությունների ընդլայնմանը մեծապես նպաստել են կոմպո-զիտորներ Լյուդվիգ վան Բեթհովենը, Հեկտոր Բեռլիոզը և Ռիխարդ Վագները:

Նվագախմբերը, ըստ գործիքային կազմի, լինում են միատարր՝ լարային, փողային, հարվածային, նաև խառը՝ տարբեր գործիքներից կազմված, իսկ ըստ նշանակության՝ զինվորական, էստրադային և այլն:

Կատարման ոճով և յուրատեսակ հնչեղությամբ առանձնանում է կամերային նվագա-խումբը, որը փոքրակազմ է. հիմքը լարային խումբն է՝ գումարած փոքրաքանակ փո-ղային գործիքներ, հին դասական երաժշտության դեպքում՝ նաև կլավեսին: Նվագախմբի բարձրագույն ձևը սիմֆոնիկն է, որը կազմված է երաժշտական գործիքների 5 տարբեր խմբերից. լարային գործիքներ՝ ջութակ, ալտ, թավջութակ ու կոնտրաբաս, փայտե փողային գործիքներ՝ ֆլեյտա, կլառնետ, հոբոյ, ֆագոտ, պղնձե փողային գործիքներ՝ փող, գալարափող, տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ՝ թմբուկ, լիտավր, եռան-կյունի, քսիլոֆոն, մետաղաֆոն, կսմիթային-ստեղնավոր՝ տավիղ, դաշնամուր, կլավեսին և այլն:

Սիմֆոնիկ նվագախմբի կատարողական հնարավորություններն ընդլայնել են XX դարի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Ռիխարդ Շտրաուսը, Սերգեյ Պրո-կոֆևը, Դմիտրի Շոստակովիչը, Իգոր Ստրավինսկին, Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Ավետ Տերտերյանը և ուրիշներ: Ժամանակակից նվագախմբերում ժողո-վրդական գործիքների՝ մանդոլինի, կիթառի, բայանի, բալալայկայի, թառի, քամանչայի, դուդուկի, դափի, դհոլի առկայությունն ընդարձակել է հնչերանգային հնարավորութ-յունները: Նվագախումբը ղեկավարում է դիրիժորը:

Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախումբը կազմավորվել է 1924 թ-ին՝ Երևանի նորաստեղծ կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների ուժերով: Նույն թվա-կանին տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը՝ Ա. Սպենդիարյանի ղեկավարութ-յամբ:

1925–36 թթ-ին Երևանում գործել է «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագա-խումբը» (ղեկավար` Վարդան Բանի):

ՀՀ-ում գործում են սիմֆոնիկ, կամերային, էստրադային, փողային, Հեռուստատեսութ-յան և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ, ժողովրդական գործիքների և բազմաթիվ այլ նվագախմբեր:

Հին հունական թատրոնում ներկայացման ժամանակ երգչախումբը տեղավորվել է բեմի առջևի կիսաշրջանաձև հարթակին, որն անվանել են «օրխեստրա»: Հետագայում «օր-խեստրա» բառը փոփոխվելով` դարձել է «օրկեստր», հայերեն՝ նվագախումբ:

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page