top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Նվենին (էվկալիպտ) մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է նվենու 525 տեսակ՝ տա-րածված Ավստրալիայում և մոտակա կղզիներում: Կովկասի սևծովյան ափե-րին մշակվում է 30, իսկ ՀՀ-ում (Երևա-նում)՝ 2 տեսակ: Տարիքից կախված՝ տե-րևների ձևը և դասավորությունը տար-բեր են, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտա-դրող գեղձիկներ: Ծաղիկները կանոնա-վոր են, երկսեռ՝ հովանոցանման ծաղ-կաբույլում կամ հուրանում հավաքված, հազվադեպ՝ մեկական: Պտուղը 3–5-փեղկանի տուփիկ է:

Նվենիներն ունեն կարևոր գեղազարդիչ նշանակություն, նաև չորացնում են խո-նավ հողերը: Կեղևից ստանում են աղանյութեր, տերևներից ու երիտասարդ ըն-ձյուղներից՝ եթերայուղեր: Նվենու թուրմն ու յուղն օգտագործում են օծանելիքի արտա-դրությունում, բժշկության մեջ՝ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց: Ամուր բնափայտը կիրառվում է վագոնաշինության և նավաշինության մեջ:

Նվենիները բուսական աշխարհի հսկաներն են, երկրագնդի ամենաբարձր (100 մ և ավելի) և արագ աճող ծառերը:

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page