top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բաս երգիչ Ֆեոդոր Շալյապինը ռուսա-կան ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ-ներից է: Ավարտել է Կազանի երկդաս-յան վարժարանը: Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարե-կանից երգել է եկեղեցու երգչախմբում: 1890 թ-ին ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու օպերային թատրոն (ք. Ուֆա), որտեղ հանդես է եկել իր առա-ջին դերերգերով: 1892–93 թթ-ին Թիֆլի-սում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսա-տովին, 1893–94 թթ-ին օպերային թա-տրոնում կատարել է Ռամֆիսի (Ջու-զեպպե Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազի-լիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը:

1895 թ-ին Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896–99 թթ-ին՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը: 1899 թ-ից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ: Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ: 1901 թ-ից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա» և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշ-խարհային ճանաչման: 1922 թ-ից ապրել է Փարիզում:

Շալյապինի արվեստում օրգանապես միաձուլված էր երգչի և դրամատիկական դե-րասանի տաղանդը, իսկ ձայնի բացառիկ գեղեցիկ ու փափուկ տեմբրն արտահայտում էր հոգու ամենանուրբ ելևէջները: Վերամարմնավորման բարձր արվեստով է կատարել Սուսանինի (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին») հերոսական-էպիկական, Բորիս Գոդունովի (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Իվան Ահեղի (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովցի կինը») ողբերգական, Երյոմկայի (Ալեքսանդր Սերովի «Թշնամու ուժը») կենցաղային, Դևի (Անտոն Ռուբինշտեյնի «Դև»), Մեֆիստոֆելի (Շ. Գունոյի «Ֆաուստ») ռոմանտիկական, Դոն Բազիլիոյի (Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») երգիծական դերերգերը: Շալյապինն ստեղծել է հավաստի կերպարներ, բացահայտել նրանց բարդ ու հակասական ներաշխարհը: Նա նաև խոշոր կամերային երգիչ էր, Մ. Գլինկայի, Մ. Մուսորգսկու, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի, Ֆրանց Շուբերտի ռոմանսների հիանալի մեկնաբանը:

Շալյապինը բեմադրել է Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ», Ջ. Վերդիի «Դոն Կառլոս», Մ. Մուսորգսկու «Խովանշչինա» օպերաները: Նկարահանվել է «Իվան Վասիլևիչ Ահեղ ցարը» (1915 թ., Ռուսաստան), «Դոն Կիխոտ» (1932 թ., Ֆրանսիա) կինոնկարներում: Ստեղծել է քանդակագործական, գեղանկարչական, գրաֆիկական և գրական գործեր:

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page