top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Արիստակես Լաստիվերցու գլխավոր աշ-խատությունն է «Պատմություն»-ը («Պատմութիւն Արիստակիսի Լաստի-վերտցւոյ վարդապետի…»), որը գրել է 1072-1079 թվականներին, Ամենայն հա-յոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու հանձնարարությամբ, որտեղ ներկայաց-նում է 1001-1072 թվականների վերաբե-րող պատմական իրադարձությունները։ Պատմության մեջ նկարագրվող դեպքերի մեծ մասի ժամանակակիցն ու ականա-տեսն է։ «Պատմություն»-ը բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլուխներից և հեղինակի հիշատակարանից։ Նախեր-գանքում նկարագրում է սելջուկների պատճառած սարսափները, ողբում նվա-ճված Հայաստանի վիճակը։ Բուն շարա-դրանքը ընդգրկում է 1000-1045 թվական-ների հայ-բյուզանդական հարաբերութ-յունները, սելջուկների ներխուժումը և Թոնդրակյան շարժման որոշ դրվագներ։ Շատ սրտառուչ և բանաստեղծական լեզվով, մանրամասն նկարագրել է՝ 1000-1022 թվականների Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը, բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Բագրատունյաց թագավորության անկումը (1045) և այլն: Բյու-զանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների հաղորդածին, երբեմն նաև լրացնելով նրանց, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին։ Արիստակես Լաստիվերցին առաջին հայ հեղինակն է, որ նկարագրում է սելջուկյան արշավանքները 1047-1048 թվականներից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071)։ Սելջուկների արշավանքները նկարագրելիս՝ մանրամասն ներկայացնում է դրանց ընթացքում Հայոց աշխարհին հասած արհավիրքները, կոտորածները և ավերածությունները։ Հուզիչ է սելջուկների կողմից 1064 թվականի Անիի գրավման նկարագրությունը։ Լաստիվերցին անդրադառնում է նաև Հայաստանի անկախության և մասնավորապես՝ Անիի թա-գավորության վերացմանն ուղղված Բյուզանդիայի նենգ քաղաքականությանը, գովեր-գում է Բագրատունի վերջին արքաներ՝ Գագիկ Ա-ին, Աշոտ Դ-ին, Գագիկ Բ-ին, սպարապետ Վահրամ Պահլավունուն և ուրիշներին։ Հեղինակը տեղեկություններ է հաղորդում արշավանքների բնույթի, ուղիների մասին։ Թոնդրակյան շարժմանը նվիր-ված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Արիստակես Լաստիվերցու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։ Պատ-մությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 10-րդ դարի և 11-րդ դարի 1-ին կեսի Հայոց կաթողիկոսների (Պետրոս Ա Գետադարձ, Խաչիկ Բ Անեցի, Սարգիս Ա Սևանցի), աստվածաբան վարդապետների և մատենագիրների (Սարգիս, Տիրանուն, Ենովք, Ստեփանոս Տարոնեցի, Սամվել Կամրջաձորեցի, Հովհաննես Կոզեռն) մասին։ Կարևոր են տեղեկությունները կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի քաղաքական գործունեության մասին (1022 թվականի Տրապիզոնի բանակցությունները, նրա դիր-քորոշումը 1045 թվականի Բյուզանդիայի քաղաքականության հանդեպ և հայրենադավ դերը Անին կայսրությանը հանձնելու գործում)։ Ի շարս այլ հոգևորականների՝ նա այն կարծիքին էր, որ Թոնդրակյան շարժումը կործանման է հասցրել Բագրատունյաց թագավորությունը։ Թոնդրակյան առաջնորդներից Արիստակես Լաստիվերցին ներկա-յացրել է Հարք գավառի եպիսկոպոս Հակոբի և Մանանաղիի Կունծիկ աբեղայի գոր-ծունեությունը, Հակոբին անվանել է «հայր ամենայն չարյաց», նրա ուսմունքը՝ մծղնեություն։ Ըստ նրա՝ Հակոբ Հարքացին իր ճառերով ձգտել է «տապալել սուրբ եկեղեցին»։ Շարժման կենտրոն Հարքի Թոնդրակ գյուղը Արիստակես Լաստիվերցին անվանել է «սատանայի բնակարան»։ Արիստակես Լաստիվերցու «Պատմություն»-ը 11-րդ դարի կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այն միաժամանակ հայրենասիրական ողբ է, ուր հեղինակը նկարագրում է 11-րդ դարի աղետները։ Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ Արիստակես Լաստիվերցու երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի խոշորագույն գործերից է։ «Պատմութ- յուն»-ը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1844 թվականին, թարգմանվել է ֆրան-սերեն, ռուսերեն և ապա անգլերեն, վրացերեն, վերածվել աշխարհաբարի։ Աշխա-տության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր։

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page