top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Շախմատը խաղ է, որը հնարել են հար-յուրամյակներ առաջ: Շախմատի հայրե-նիքը համարվում է Հնդկաստանը, որ-տեղ այդ խաղի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս VI դարում: Առաս-պելի համաձայն՝ շախմատը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ շախմատի գյուտը ոչ թե մեկ մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արգասիք է: «Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում, որտեղ պարսկերեն շահ են անվանում տիրակալին, թագավորին, իսկ «մատ» նշանակում է «մահացավ»: Հայաստանում շախ-մատ հավանաբար սկսել են խաղալ IX դարից և այն անվանել են ճատրակ (խաղի հնդկերեն «չատրունգա» անվանումից), ավելի ուշ՝ շախմատ: Եվրոպայում շախմատի մասին հիշատակությունները վերաբերում են XI դարին: 1851 թ-ին Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը, իսկ 1886 թ-ին աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոն է հռչակվել Վ. Ստեյնիցը: Շախմատ խաղում են երկուսով՝ 64 (8 x 8) մեկընդմեջ սև ու սպիտակ վանդակների բաժանված  խաղատախտակի վրա: Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար՝ 8 զինվոր, 2 ձի, 2 փիղ, 2 նավակ, 1 թագուհի և 1 թագավոր, որոնց խաղի սկզբում դասավորում են խաղատախտակի հակադիր կողմերում` դեմ դիմաց: Խաղաքարերը կարող են նահանջել, հարձակվել և պաշտպանել մեկը մյուսին: Խփված խաղաքարը դուրս է գալիս խաղից: Ամենազորեղ խաղաքարերն են թագուհին և նավակը: Ձին միակ խաղաքարն է, որ կարող է թռչել-անցնել մյուսների վրայով: Խաղի ընթացքում, խաղա-ցողի ցանկությամբ, զինվորը կարող է ցանկացած խաղաքար (նաև թագուհի) դառնալ, եթե միայն կարողանա հասնել խաղատախտակի՝ հակառակորդին պատկանող կեսի վերջնագծին: Որևէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ երբ թագավորն այլևս նահանջելու տեղ չունի, հայտարարվում է մատ (պարտություն), որով և ավարտվում է խաղը: Հայաստանը շախմատային երկիր է: Աշխարհի չեմպիոն Տ. Պետրոսյանի, միջազգային գրոսմայստերներ Ռ. Վահանյանի, Ս. Լպուտյանի, Վ. Հակոբյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Անաստասյանի, Ա. Մինասյանի, Կ. Ասրյանի, Լ. Արոնյանի անունները լայնորեն հայտնի են շախմատային աշխարհում: 1999 թ-ին Հայաստանի շախմատի ազգային հավաքա-կանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992 և 2002 թթ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006 թ-ին՝ չեմպիոն: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Տիգրան Պետրոսյանի պատվին սահմանել է «Տիգրան» հատուկ մրցանակը, իսկ Հայաստանի շախմատի տունը, որի առջև կանգնեցված է  շախմատիստի կիսանդրին, կոչվել է նրա անունով:

37 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page