top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Բանաստեղծ Վահրամ Հաճյանը ծնվել է 1935 թ. փետրվարի 16-ին, Սիրիայի Յո-ղուն Օլուզ գյուղում, ապա հաստատվել Հալեպում: 1947 թ. տեղափոխվել է Հա-յաստան, ուր մեծապես գնահատվել է նրա բանաստեղծի վաստակը: Բանա-ստեղծներ Գուրգեն Մահարին, Գևորգ Էմինը, Մկրտիչ Սարգսյանը, Սևակ Ար-զումանյանը գրական պարբերաթերթե-րում հրատարակել են ուսումնասիրութ-յուններ և գնահատանքով արտահայտվել Վահրամ Հաճյանի գործերի մասին:

1961-62 թթ սովորել է Երևանի պետա-կան համալսարանում, ապա` Հայաստա-նի պետական մանկավարժական ինստի-տուտում։ Ուսանողական տարիներից սկսել է գրել բանաստեղծություններ: Հրատարակել է «Բարձունքներու կատա-րին» (1957թ.), «Մեր երթը» (1959թ.), «Ալ պանդուխտ չեմ» (1960թ.), «Հալչող արծաթներ» (1970թ.), «Խոսք ցասման և հիշա-տակի» (1981թ.), «Ճակատագիր» (1989թ.), «Արցունքի աստղեր» (1991թ.) բանաստեղ-ծությունների ժողովածուները։ Գրողի բանաստեղծություններին բնորոշ են հայրենիքի, սիրո ու տառապանքի մոտիվները։ 1994 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ստեղծագործել: Մահացել է 2007 թ. մարտի 25-ին, Լոս Անջելեսում:

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page