• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Մարդիկ նավարկում են ծովերով արդեն մի քանի հազար տարուց ի վեր: Ծովա-յին ալիքներից պաշտպանված ափա-մերձ հատվածները միշտ համարվել են հարմար վայրեր՝ նավահանգիստներ և նավամատույցներ կառուցելու համար:

Նավահանգիստը հարմար ու անվտանգ կառանավայր է, որը սովորաբար կառու-ցում են խոր ծովախորշում կամ գետա-բերանում, իսկ բնական պատսպարանների բացակայության դեպքում այն պաշտ-պանում են ալեբեկիչներով կամ ծովապատնեշներով՝ ափից դեպի ծովը բավականաչափ հեռու ձգվող քարե պատնեշով կամ հողաթմբով: Օվկիանոսային խոշոր նավերի կառան-ման համար պահանջվում են խորը՝ մինչև 30 մ խորությամբ ջրատարածքով նավա-հանգիստներ: Դրանց բեռնակառամատույցներում նավերը բեռնաթափում կամ բեռնում են սայլակավոր (պորտալային) հզոր ամբարձիչ կռունկների օգնությամբ: Նավը բեռնա-թափում են մի քանի ժամում. իսկ եթե հարկավոր է նավթ տեղափոխել, ապա պոմպերի օգնությամբ նավը բեռնում են 10–12 ժամում:

Նավահանգստի գրեթե ողջ տարածքն զբաղեցնում են պահեստներն ու երկաթուղիները՝ վերածելով այն երկաթգծերի սարդոստայնի, որոնցով երկաթուղային վագոնները գնում են ուղիղ դեպի պահեստներն ու կառամատույցները: Նավահանգիստը խճուղիների հանգույց է, որի դարպասներից դուրս են գալիս բեռնատարներն ու մեկնում տարբեր ուղղություններով: Որոշ նավահանգիստներ զուտ մարդատար են. օրինակ՝ մարդատար խոշոր նավահանգիստներ կան Լա Մանշ նեղուցի երկու՝ Անգլիայի և Ֆրանսիայի ափերին, որոնց միջև երթևեկող լաստանավերը փոխադրում են ուղևորների՝ իրենց մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներով: Ժամանակին այդ լաստանավերը մեծ դեր էին խաղում, սակայն 1994 թ-ից դրանցով ուղեբեռների հոսքը կտրուկ նվազեց՝ Լա Մանշի տակով անցնող թունելը շահագործման հանձնելուց հետո:

Նավահանգիստը նաև նավանորոգարան է, որտեղ նավերը մտնում են հատուկ փական-դարպասներով, որոնցով նավանորոգարանում ջրի մակարդակը հաստատուն են պա-հում՝ անկախ ծովի մակընթացությունից ու տեղատվությունից: Նավանորոգարանում նորոգում են նավի հզոր շարժիչներն ու հսկայական թիապտուտակները, «կարկատում» նավիրանները, կարգավորում կողմնացույցներն ու կարգաբերում նավառադիոկայան-ները: Ամենախոշոր նավն անգամ այստեղ հնարավոր է ջրից վեր պահել՝ նավի հատակը ջրիմուռներից ու խեցիներից մաքրելու, նորոգելու և ներկելու համար:

Հայաստանի Հանրապետությունը դեպի ծով ելք չունեցող երկրներից է և  նավահան-գիստ չունի: Հարևան երկրներից ծովափնյա են Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, որոնք ունեն խոշոր նավահանգիստներ:

2 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now