Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Նավասարդյան խաղերը Հին Հայաստա-նում տարեմուտի՝ Նավասարդի տոնա-կատարության ժամանակ կազմակերպ-վող մարզական մրցումներ էին:
Նավասարդը հին հայկական տոմարի առաջին ամիսն է և հաջորդել է տարվա վերջին՝ Ավելյաց կոչվող տոնական 5 օրերին: Նրա առաջին օրը համապա-տասխանել է օգոստոսի 11-ին:
Նավասարդի առաջին օրերին կազմակերպվել են ամենաբազմամարդ՝ «համաշխարհա-կան» տոնահանդեսներ: Ուխտավորները, ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգևորականությունը հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն և Բագրևանդ գավառների սահմանագլխին` սրբազան Արածանի գետի և Նպատ լեռան շուրջը, ինչպես նաև վերջինիս ստորոտին գտնվող Բագավան հեթանոսական տաճարում՝ տոնելու Նոյ նախահոր և Ջրհեղեղի, Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր նվիրական հիշա-տակները: Տոնահանդեսներն ուղեկցվել են զոհաբերություններով, խրախճանքներով, որսորդական զվարճություններով: Այդ օրերին էին կազմակերպվում նաև Նավասարդ-յան խաղերը, որոնք սովորաբար տևում էին մի ամբողջ շաբաթ. մարզիկները մրցում էին վազքից, հեռացատկից, սուսերամարտից, ըմբշամարտից, կռփամարտից, նիզակա-նետումից, գնդակախաղից, ձիարշավից և այլ մարզաձևերից, որոնք ուղեկցվում էին երգերով ու պարերով:
Սփյուռքահայ բարեգործական և հայրենակցական կազմակերպություններն արդեն ավելի քան հինգ տասնամյակ է, ինչ անցկացնում են նոր Նավասարդյան խաղեր, որոնց նպատակն է ազգայինի զարթոնքն ու ավանդույթների պահպանումը, երիտասարդութ-յան ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազգային միասնության գաղա-փարախոսության արմատավորումը: Այդ նպատակին են ծառայում նաև 1999 թ-ից Հա-յաստանի Հանրապետությունում անցկացվող Համահայկական խաղերը: