top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


3-5-րդ դարերում ավատատիրական հարաբերու-թյունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրու-թյունը։ Մերձավոր Արևելքի երկրները անցում էին կատարում ստրկատիրական համակարգից ֆեո-դալիզմին։ Արդյունքում՝ ազատ գյուղացին վերած-վեց անազատի, որոշակի իրավունքներ ստանա-լով՝ նրանց հավասարվեցին ագարակների ու դաստակերտների մշակ-ստրունկները։ Անազատ խավի հարկերը և պետական ու ավատատի-րական պարհակները ավելի բարձրացան։ Հայաստանում վիճակն ավելի ծանրացավ 4-րդ դարի վերջից ու 5-րդ դարի սկզբից սկսած, երբ հաստատվեց օտար տիրապետություն։ Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ։ Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդա-վորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ։ Առաջինը անապատականների շարժումն էր, որն առաջացել էր 4-5-րդ դարերոմ։ Հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ։ Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապա-տականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար։

Հաջորդ նշանավոր սոցիալական շարժումը հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի)։ Այն առաջացել էր 5-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, չուներ պետականություն՝ ոչ արևելյան (428), ոչ արևմտյան հատվածներում (389)։ Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443 թվականի Շահապիվանի ժողովը։ Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում։ Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները։

13 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page