top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Նավթը Երկրի նստվածքային թաղան-թում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևո-րագույն օգտակար հանածո, արժեքա-վոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հե-ղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարու-նակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:

Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնա-վորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխա-ջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծա-կոտկեն ապարներում:

Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կեն-դանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:

Նավթի հանքավայրեր են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկ-տիդայից) և նրանց հարող ջրային տարածքներում:

Նավթի հսկայական պաշարներ կան Միջին և Մերձավոր Արևելքում (Սաուդյան Արա-բիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Քուվեյթ), Աֆրիկայում (Ալժիր, Նիգերիա, Անգոլա, Լիբիա), Ասիայում (Ինդոնեզիա, Հնդկաստան), ԱՄՆ-ում (Ալյասկա, Կալիֆոռնիա, Տեխաս, Օկլահոմա), Կանադայում, Մեքսիկայում, Ռուսաստանում (Սիբիր, Պովոլժիե), Ադրբեջանում, Ղազախստանում և այլուր:

Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն: Նավթի և նրան ուղեկցող գազերի գոյության մասին մարդիկ գիտեին դեռ վաղ անց-յալում: Երբեմն ջրհոր փորելիս գետնի տակից ջրի փոխարեն հոսում էր տհաճ հոտով, մուգ, յուղանման հեղուկ: Այդ հեղուկը և նրա հետ դուրս եկող գազերն ունեին մի հրաշալի հատկություն՝ այրվում էին: Հին ձեռագրերում հիշատակվել են Պարսկաստանի և Հնդկաստանի այրվող կրակները: Հողից դուրս եկող այս հանելուկային կրակների պատվին կառուցվել են տաճարներ (օրինակ՝ Կրակապաշտների տաճարը): Չինաստա-նում նավթն ու գազն օգտագործվում էին լույս և ջերմություն ստանալու համար: Նավթի չորացումից ստացվող պինդ նյութը՝ ասֆալտը, որպես անջրաթափանց և կապակցող նյութ, օգտագործվել է Բաբելոնյան աշտարակի շինարարության մեջ: Եգիպտոսում նավթն ավելացնում էին բալասաններին: Հունաստանում նավթի, ծծմբի և բորակի խառնուրդն օգտագործում էին ռազմական գործում՝ «հրե նետեր» ու «հրե կճուճներ» պատրաստելու համար: Բժիշկ Հիպոկրատը (մ. թ. ա. 460–377) շատ դեղամիջոցներ պատրաստելու համար օգտագործում էր նավթ: XII–XIII դարերում նավթն օգտագործ-վում էր որպես բուժիչ միջոց՝ մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքերում: Դեռևս I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու նպատակով սկսել են թորել: Սակայն նավթի թորման առաջին գործարանը կառուցվել է 1823 թ-ին Մոզդոկի մոտ: 1873 թ-ին արդյունաբերող հայ ձեռնարկատեր Ա. Թավրիզովը ստեղծել է նավթի անընդհատ թորման սարքը, որը ժամանակակից բազմաստիճան թորման՝ ռեկտիֆիկացման սարքի նախատիպն էր:

3 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page