• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ըստ ավանդության, Արցախում առաջին վանքը IV դ. սկզբին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը` Ամարաս ավանում։ Վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը` Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը (թաղված է նույն վանքում)։ Արշակունիների հարստության անկու-մից (428) հետո Արցախն ու Ուտիքը (461-ից, երբ մտել են Աղվանից մարզ-պանության մեջ), Լփինքի, Բաղասակա-նի և Մազքթաց աշխարհի հետ միասին կազմել են Հայաստանյայց առաքելական եկե-ղեցու վեհապետական իրավունքները ճանաչող Աղվանից կաթողիկոսությունը` Կապա-ղակ, Պարտավ, ապա` Ամարաս, Գանձասար կենտրոններով։ XVIII դ. վերջին կաթողի-կոսությունն ունեցել է 1736, XIX դ. սկզբին՝ 1311 գործող եկեղեցիներ և վանքեր։

Վանքերին (Հոռեկա, Երիցմանկանց, Մեծառանից Սուրբ Հակոբա և այլն) կից գործել են դպրանոցներ։ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը բացել է Ամարասում (IV դ.)։ 1800-ին Գանձասարում բացվել է հոգևոր դպրոց։ Գյուլիստանի պայմանագրով (1813) Ղարաբաղը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, կայսերական հրովարտակով 1815-ին Աղվա-նից կաթողիկոսությունը վերածվել է մետրոպոլիտության՝ Շամախու և Ղարաբաղի թեմերով։ 1838–1920-ին Շուշիում գործել է թեմական դպրոց։ 1830-ական թթ. վերջին Ղարաբաղի տարածքում եղել են հայկական 25 եկեղեցական դպրոցներ։ 1850-ական թթ. վերջին – 1860-ական թթ. սկզբին եկեղեցական-ծխական դպրոցներ են բացվել նաև Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց, Գտիչ վանքերում։ 1860–70-ական թթ. Ղարա-բաղի թեմում գործել է եկեղեցալան-ծխական 30 դպրոց։ 1930-ին թեմը դադարել է գործել։

Արցախի թեմի տարածքում են գտնվում հոգևոր մշակութային կենտրոններ Ամարասի վանքը (IVդ.), Հոռեկավանքը (V դ.), Մեծառանից Սբ. Հակոբավանքը (V դ.), Գանձասարի վանքը, Եղիշե Առաքյալը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գտչավանքը (հինգն էլ՝ XIII դ.), Կատարովանքը (X դ.), ինչպես նաև՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ (XIX դ.) և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ, XIX դ.) եկեղեցիները և այլն։

Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են. Ասկերանի շրջանում` Սբ. Ստեփանոսը (XVIIդ.), Ս. Աստվածածինը (XVIII դ.), Հադրութի շրջանում` Սպիտակ Խաչը, Սբ. Հարությունը (երկուսն էլ՝ XVII դ.), Մարտակերտի շրջանում` Գանձասարի վանքի Սբ. Հովհաննես Մկրտիչը (XIII դ.), Սբ. Հովհաննու Կարապետը, Սբ. Աստվածածինը (երկուսն էլ` XIX դ.), Մարտունու շրջանում` Ամարասի վանքի Սբ. Գրիգորիսը (IV դ. սկիզբ), Շուշիի շրջանում` Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչը, Սբ. Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց) (երկուսն էլ՝ XIX դ.), Քաշաթաղի շրջանում` Սբ. Համբարձմանը և Ստեփանակերտի Սբ. Աստվածածինը (նորակառույց): Կառուցվում են Մարտունու շրջանում՝ Սբ. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։

1993–94-ին Արցախի թեմում գործել է դպրեվանք։ 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը, ծերանոց։ 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը։ 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը (կից գործում է տպա-րան)։ Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։

Արցախի թեմի առաջնորդն է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (1989-ից)։

6 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now