top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Արևմտ­յան Թուր­քիա­յի Ք­յո­թա­հիա քա­ղա­քը ե­ղել է հայ­կա­կան խե­ցե­գոր­ծութ­յան կենտ­րոն­նե­րից: Հայ խե­ցե­գործ­ներն այնտեղ մե­ծա­պես նպաս­տել են այդ ար­վես­տի զար­գաց­մանն ու տա­րած­մա­նը: Դեռևս 17-րդ դա­րում հայ բա­րե­պաշտ խե­ցե­գործ­ներն ի­րենց պատ­րաս­տած ե­րես­պատ­ման սա­լիկ­նե­րից նվի­րել են Ե­րու­սա­ղե­մի հա­յոց պատ­րիար­քութ­յա­նը: Միա­բան հայ­րերը դրան­ցով ե­րես­պա­տել են Սուրբ Հա­րութ­յան տա­ճա­րի հայկա­կան բա­ժի­նը, Սր­բոց Հա­կոբ­յանց մայր ե­կե­ղե­ցին, Սր­բոց Հ­րեշ­տա­կա­պե­տաց և Սուրբ Փկր­չի վան­քե­րի ե­կե­ղե­ցի­նե­րը: Սուրբ Թեո­դո­րոս (­Թո­րոս) ե­կե­ղե­ցին նույն­պես ե­րե­սա­պատ­ված է Քյոթա­հիա­յի հայ վար­պետ­նե­րի պատ­րաս­տած անկրկ­նե­լի սա­լիկ­նե­րով։

Մինչև Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը քա­ղա­քում ապ­րող հայերի մի մա­սի զբաղ­մուն­քը խե­ցե­գոր­ծութ­յունն էր: Կա­յին ընտա­նիք­ներ, ո­րոնք այդ գոր­ծով զբաղ­վել են սերն­դե­սե­րունդ: 14-րդ դա­րից սկսած՝ հայ խե­ցե­գործ­նե­րի պատ­րաս­տած սա­լիկ­նե­րով Օս­ման­յան կայս­րութ­յան տա­րած­քում ե­րես­պատ­վել են բազ­մա­թիվ ե­կե­ղե­ցի­նե­րի, մզկիթ­նե­րի և հան­րա­յին այլ շի­նութ­յուն­նե­րի պա­տեր։

1919 թ. հայ խե­ցե­գործ­նե­րը հիմ­նա­վո­րա­պես հաս­տատ­վել են Ե­րու­սա­ղե­մում:

Սուրբ Երկ­րի՝ Օս­ման­յան կայս­րութ­յան տի­րա­պե­տութ­յու­նից ա­զա­տագր­վե­լուց հե­տո բրի­տա­նա­ցի­ներն սկսել են մեծ ու­շադ­րութ­յուն դարձ­նել տե­ղի կրո­նա­կան, պատ­մա­կան և մշա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի պահ­պան­մա­նը: Այդ շրջա­նում ա­ռա­վել հրա­տապ նո­րոգ­ման կա­րիք ու­ներ կրո­նա­կան կարևոր սրբա­վայր և հու­շար­ձան հա­մար­վող Ժայ­ռագմ­բե­թը, ո­րի ա­ռաս­տա­ղի՝ 16-րդ դա­րի սա­լիկ­ներն սկսել էին թափ­վել:

Դ­րանք ամ­րաց­նե­լու և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ կատա­րե­լու հա­մար Ք­յո­թա­հիա­յից հրա­վիր­վում է հայտ­նի խեցե­գործ Դա­վիթ Օ­հան­նես­յա­նը: Տե­ղում կա­տար­վե­լիք աշխա­տանքն ու­սում­նա­սի­րե­լուց հե­տո նա վե­րա­դառ­նում է Քյո­թա­հիա, ձեռք բե­րում անհ­րա­ժեշտ նյու­թեր և, իր հետ վերց­նե­լով հայտ­նի խե­ցե­գործ­ներ Ն­շան Բալ­յա­նին ու Մկր­տիչ Գա­րա­գաշ­յա­նին, վե­րա­դառ­նում է Ե­րու­սա­ղեմ: Ժայ­ռագմ­բե­թի հար­ևա­նութ­յամբ նրանք բա­ցում են ի­րենց ար­հես­տա­նո­ցը և պատ­րաստ­վում վե­րա­նորգ­ման աշ­խա­տանք­նե­րին: Սա­կայն ֆի­նանս­նե­րի չգո­յութ­յան պատ­ճա­ռով Ժայ­ռագմ­բե­թի ա­ռաս­տա­ղը չի վե­րա­նո­րոգ­վում:

Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նից հե­տո հայ խե­ցե­գործ­նե­րը չեն ցան­կա­նում վե­րա­դառ­նալ Ք­յո­թա­հիա: Բ­րի­տա­նա­ցի կա­ռա­վա­րիչ Ռո­նալդ Ս­թոր­սի օգ­նութ­յամբ Օ­հան­նես­յանն իր եր­կու ըն­կեր­նե­րի հետ Խա­չի ճա­նա­պարհ փո­ղո­ցում բա­ցում է «­Ժայ­ռագմ­բե­թի սա­լիկ­ներ» (“The Tiles of the Dome of the Rock”) կոչ­վող իր ար­հես­տա­նո­ցը, որ­տեղ Ն­շան Բալ­յանն աշ­խա­տում է որ­պես կա­վա­գործ, իսկ Մկր­տիչ Գա­րա­գաշ­յա­նը՝ որ­պես նկա­րող:

1948թ. ա­րա­բա-իս­րա­յե­լա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով Դա­վիթ Օ­հան­նես­յա­նը հե­ռա­նում է Ե­րու­սա­ղե­մից և չորս տա­րի անց մա­հա­նում: Բալ­յան և Գա­րա­գաշ­յան ըն­տա­նիք­նե­րը մնում են Ե­րու­սա­ղե­մում և շա­րու­նա­կում զբաղ­վել ի­րենց ար­հես­տով: 1964թ. Ս­տե­փան և Պերճ Գա­րա­գաշ­յան եղ­բայր­ներն ա­ռանձ­նա­նում են Բալ­յան ըն­տա­նի­քից և Հին քա­ղա­քի Խա­չի ճա­նա­պարհ փո­ղո­ցում բա­ցում ի­րենց ա­ռան­ձին ար­հես­տա­նո­ցը:

Գա­րա­գաշ­յան եղ­բայր­նե­րի ա­ռա­ջին կա-ր­ևոր պատ­վի­րա­տուն Հոր­դա­նա­նի կա­ռա­վա­րութ­յունն էր: Ն­րանց պատ­վի­րում են պատ­րաս­տել Հին քա­ղա­քի բո­լոր փո­ղոց­նե­րի ան­վա­նում­նե­րի անգ­լե­րեն ու ա­րա­բե­րեն երկ­լե­զու ցու­ցա­նակ­նե­րը: Եղ­բայր­ներն այս մե­ծա­ծա­վալ պատ­վե­րը կա­տա­րում են ժա­մա­նա­կին և պատ­վով: 1967թ. իս­րա­յե­լա­կան բա­նա­կի՝ Հին քա­ղա­քը և Արևել­յան Ե­րու­սա­ղե­մը գրա­վե­լուց մեկ տա­րի անց քա­ղա­քա­պե­տա­րա­նի հրեա պաշ­տոն­յա­նե­րը Գա­րա­գաշ­յան եղ­բայր­նե­րին պատ­վի­րում են պատ­րաս­տել փո­ղոց­նե­րի ան­վա­նում­նե­րի եբ­րա­յե­րեն ցու­ցա­նակ­նե­րը և­ ա­վե­լաց­նում են ար­դեն գո­յութ­յուն ու­նե­ցող երկ­լե­զու ցու­ցա­նակ-­ նե­րին:

Երուսաղեմի Հին քաղաքի փողոցի եռալեզու ցուցանակ

Բալ­յան և Գա­րա­գաշ­յան ըն­տա­նիք­նե­րի հետ տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ աշ­խա­տած բազ­մա­թիվ սա­ղի­մա­հա­յեր, սո­վո­րե­լով խե­ցե­գոր­ծութ­յան գաղտ­նիք­նե­րը, Ե­րու­սա­ղե­մում բա­ցել են ա­ռան­ձին ար­հես­տա­նոց­ներ և ցայ­սօր զբաղ­վում են այդ ար­վես­տով: Նրան­ցից հի­շա­տա­կութ­յան ար­ժա­նի են Սանդ­րու­նի եղ­բայր­ները, Վի­գեն Լե­փեճ­յա­նը, Հա­կոբ Անդ­րեաս­յա­նը և Ար­մանԴար­յա­նը:

Հայ­կա­կան խե­ցե­գոր­ծութ­յան ար­վեստն այլևս դար­ձել է Երու­սա­ղե­մի մշա­կու­թա­յին կյան­քի ան­բա­ժա­նե­լի մաս, Սուրբ Երկ­րում հայ ժո­ղովր­դի յու­րօ­րի­նակ այ­ցե­քարտ: Այդ է, թերևս, պատ­ճա­ռը, որ“Jerusalem Post”­ օ­րա­թեր­թում 2019 թ. փետր­վա­րի 6-ին տպագր­ված հոդ­վա­ծի հե­ղի­նակն Իս­րա­յե­լի կա­ռա­վա­րութ­յանն ա­ռա­ջար­կել է դի­մել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ե­րու­սա­ղե­մի հայ­կա­կան խե­ցե­գոր­ծութ­յու­նը գրան­ցե­լու հա­մար մարդ­կութ­յան ոչ նյու­թա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գութ­յան ներ­կա­յա­ցուց­չա­կան ցան­կում։

Հետևեք մեզ
facebook-ում