Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Արևագալի երգերը արևածագին նվիր-ված երգեր են, որոնց հիմնական բովան-դակային առանցքը լույսի, խորհրդաբա-նորեն՝ աստվածային էության փառաբա-նումն է։ Նախաքրիստոնեական շրջանում կապված են եղել արևի պաշտամունքի հետ և, ամենայն հավանականությամբ, առնչվել մեհենական երգային ավան-դույթին։ Հայ եկեղեցու ինը ժամերգութ-յուններից մեկը նվիրված է արևագալին։ Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրման-յանի, VII դ., Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցու կարգադրությամբ, Ա-ռավոտյան ժամերգության վերջին հատ-վածը զատելով, կազմվել է հատուկ Արե-վագալի ժամերգություն։ Արևագալի ժա-մերգությունը մեկնաբանել են Ստեփանոս Սյունեցին (VIII դ.) և Խոսրով Անձևացին (X դ.)։
Մինչև XII դ. Արևագալի ժամերգությունը ներառել է ժամին պատշաճ սաղմոսները։ XII դ. Ներսես Շնորհալին, անդրադառնալով այս ժամերգությանը, արևագալի համար ստեղծել է չորս նոր երգ՝ «Յարեւելից մինչ ի մուտըս», «Ճըգնաւորք Աստուծոյ», «Լոյս, արարիչ լուսոյ» և «Ճանապարհ եւ ճշմարտութիւն», սրանց կից՝ չորս հորդորակ։ Կա տեսակետ, որի համաձայն, այս ստեղծագործությունները միջնադարյան հոգևոր երգարվեստի մեջ երգ ժանրի ձևավորման առաջին դրսևորումներից են և կազմավորվել են հոգևոր երգաժանրերի, ինչպես նաև հեթանոսական պաշտամունքային արվեստի հիման վրա։ Մասնավորաբար ակնարկվում է միջնադարում տարածված հայկական արևորդիներ աղանդի պաշտամունքային, ծիսական երգարվեստի հետ ունեցած կապը։ Գիշերային և Արևագալի ժամերգությունները փոխարինել են միմյանց, մեկի համար սահմանված օրերին մյուսը զանց է առնվել։ Այժմ արևագալը ժամերգվում է միայն Մեծ պահքի շրջանում։