Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Բարեխուսությունը միջնորդություն է Աստծո և մարդու միջև՝ հանուն վերջի-նիս փրկության։ Բարեխոսական-փըրկ-չական առաքելությունն ի վերուստ՝ ըստ Հայր Աստծո կամքի, տրված է Հիսուս Քրիստոսին։ Ինչպես հավաստում է առաքելական թուղթը՝ «... Աստծու ա-ռաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստո-սին՝ Արդարին և Անարատին և նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև՝ ամբողջ աշխարհի»։ Հիսուսի բարեխոսական-միջնորդական առա-քելությունն է մատնանշվում նաև հրեշտակների բերած ավետիսի մեջ՝ Փրկչի ծննդյան ժամանակ. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությու՜ն և հա-ճություն մարդկանց մեջ»։
Պայմանավորված է աստվածային երեք Անձերի միակամությամբ՝ վերաբերում է նաև Սուրբ Հոգուն։ Պողոս առաքյալը վկայում է. «... Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ ան-մռունչ հառաչանքով» «... ըստ Աստծո կամքի է բարեխոսում սրբերի համար»։ Բացի աստվածային Բարեխոսությունից, բարեխոսական գործառույթ է վերագրվում նաև սրբերին և հավատացյալներին առհասարակ՝ թե՛ կենդանի և թե՛ ննջեցյալ։ Դա Սուրբ Հոգու միջոցով կատարվող Բարեխոսություն է։ Միմյանց համար աղոթելը, բարձրյալ Աստծո առաջ բարեխոսելը պատվիրված է Աստվածաշնչի բազմաթիվ տեղիներով։ Այսպես, Աբրահամը բարեխոսում է սոդոմացիների համար, որ Աստված չոչնչացնի նրանց, Եզեկիա թագավորը Զատկի տոնին աղոթում է չմաքրված ժողովրդի համար. «Բարերա՛ր Տեր, ողորմի՛ր բոլոր ուղիղ սիրտ ունեցողներին... թեև, ըստ սրբարանի մաք-րության, մաքրված չեն» և ստանում է ներումն, Պողոս առաքյալն աղոթում, այսինքն՝ բարեխոսում է իր ժողովրդի համար, հավատացյալ ժողովուրդը աղոթում է բանտարկյալ Պետրոսի ազատման համար։
Իսկ Հակոբոս առաքյալը հավատացյալներին հորդորում է. «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է»։ Տվյալ պարագայում խոսքը բարեխոսական աղոթքի մասին է։
Հայ եկեղեցին ընդունում է աստվածաշնչյան համաքրիստոնեական սրբերի հետևյալ աստիճանակարգումը՝ Մարիամ Աստվածածին, Հովհաննես Մկրտիչ առաքյալներ, մարգարեներ, վկաներ, Ստեփանոս Նախավկա, Գրիգոր Ա Լուսավորիչ, ապա մաքրակրոն վանականներ և խոստովանողներ, որոնց Բարեխոսությունը խնդրվում է եկեղեցու և բանավոր հոտի համար։
Այդ խնդրվածքները ներկայացվում են միակ և ճշմարիտ Աստծո՝ Սուրբ Երրորդության անունից, ինչպես և ներկայացվում է Գրիգոր Նարեկացու՝ Սուրբ Երրորդության Անձերից յուրաքանչյուրին ձոնված տաղերում։