top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Եկեղեցական տարվա տոներին նվիրված հանդիսավոր երգաշարքերն ամփոփող հայկական միջնադարյան ձեռագիր խա-զավոր մատյան։ Գանձարանի երգաշար-քերի կամ գանձաշարքերի ստեղծումը վերագրվում է Գրիգոր Նարեկացուն։ Ի տարբերություն Շարակնոցի երգերի, Գանձարանի երգերը ազատ էին ութ ձայնի կանոններից։ Գանձաշարքը սովորաբար ներառում է 2-4 միավոր՝

1․ Շարքը բացող բուն գանձը, որը սերում է հնագույն երգվող քարոզից, պատմում է տվյալ տոնի առանցք հանդիսացող իրադարձության կամ անձի մասին։

2. Տաղը հուզական մոտեցում է արտահայտում գանձում նկարագրվող իրադարձության հանդեպ։

3. Մեղեդին ավելի է խորացնում շարքի հուզական տրամադրությունը։

4. Փոխը կամ հորդորակը ամփոփում և ունկնդրի հիշողության մեջ ամրացնում է արտա-հայտված գաղափարներն ու տրամադրությունները։

Գանձարանը որոշակի կառուցվածք ունեցող երգարան-ժողովածու է, որը ձևավորվել է, հավանաբար, 10-11-րդ դարերում։ Նրանում առավելապես արտացոլված է հոգևոր հիմներգության, տաղատիպ ժանրերի բուռն ծաղկումը 10-14-րդ դարերի։ Հին կամ նախնական խմբագրության (մինչև 14-րդ դարի վերջ) Գանձարաններում զետեղված են միայն գանձեր կամ՝ գանձերն ու տաղերը հանդես են գալիս առանձին բաժիններով (ինչպես, օրինակ Մատենադարանի ձեռագրեր դարան 4068 և Փարիզի ազգային գրադարանի ձեռագրերի դարան 79 1241 թվականի վերջինս հնագույնն է պահպանված Գանձարաններից)։

Հետագայում նույն տոնին ձոնված գանձը, տաղը, մեղեդին և փոխը զետեղվել են արդեն համապատասխան շարքերով։ Գանձարանում բովանդակում է հայ միջնադարյան նշանավոր և անհայտ երաժիշտ բանաստեղծների թողած հարուստ ժառանգությունը, որը խազերի բանալու կորստյան պատճառով իր մեղեդիական բաղադրիչով մեզ է հասել հատուկենտ նմուշներով։

Գանձարանի ձևավորման և հարստացման գործում կարևոր դեր են խաղացել Գրիգոր Նարեկացին (X դար), Ներսես Շնորհալին (12-րդ դար), Կոստանդին Սսեցին (XIII դար), Մխիթար Այրիվանեցին (XIII դար), Գրիգոր Խլաթեցին, որի խմբագրած Գանձարանով XV դարը եզրափակվել է ժողովածուի զարգացման նախորդ շրջանը։

Տեղեկություններ են պահպանվել որոշ հեղինակների, նրանց թվում՝ Գրիգոր Նարեկացու և Մխիթար Այրիվանեցու անհատական Գների մասին։ Ուշ միջնադարում Գանձարանին բնորոշ է աշխարհականացման միտումը, զուտ ծիսական կիրառություն կամ ժողո-վրդական ծագում ունեցող ստեղծագործությունների թափանցումը (այսպես կոչված՝ մեռելաթաղի գանձեր, պսակի տաղեր են)։ Տաղարանի երևան գալով՝ Գանձարանը աստիճանաբար կորցրել է իր նախնական նշանակությունը և դուրս մղվել գործածութ-յունից։ Ստեղծված բազմաթիվ ուշագրավ Գանձարաններից հիշատակելի են Մատե-նադարանի ձեռագրեր դարան 7785, XIV դար, Ղրիմական ձեռագիր, դարան 3503, 1394 թվական, Սիսիական ձեագիր, դարան 5521, XV դար, Աղթամար, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի մատենադարանի ձեռագիր դարան 231, XIII դար։

17 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page