top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Շահամիր Շահամիրյանն ազգային-ազա-տագրական շարժման գործիչ է, հայ բուր-ժուալուսավորական գաղափարախոսու-թյան հիմնադիրը: Նրա «Որոգայթ փա-ռաց» (1773 թ.) երկը սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում:

Շահամիր Շահամիրյանը Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից և հաստատվել Մադրաս քաղաքում: Նախ դերձակութ-յուն է արել, ապա զբաղվել է առևտրով և մեծ հարստություն կուտակել: Նրա հա-յացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաս-տատված հայ ազատագրական ու լուսա-վորական գործիչ Մովսես Բաղրամյանը:

Շահամիրյանը 1771 թ-ին հիմնադրել է հայկական տպարան, որտեղ 1772 թ-ին լույս է ընծայել հայ առաջին հրապարա-կախոսական գիրքը՝ Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» աշխատությունը, ապա իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը՝ որդու՝ Հակոբի անունով: Իսկ 1783 թ-ին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը՝ «Տետրակ որ կոչի նշավակ»:

Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգային-ազատագրական շարժման կենտ-րոնների հետ: Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին՝ համարե-լով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք-պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար: Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան՝ Շահամիրյանը Հերակլ II-ին ուղարկել է իր պատ-րաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը: Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերը, առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության, անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևա-կան անկախությունը, կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և ուրիշների հետ:

1780-ական թվականներին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկով-կաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության հարաբերութ-յունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախա-գիծ է ներկայացրել արքունիքին, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր:

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page