Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

«Գիրք Թղթոց»-ը հայ վաղ միջնադարյան մատենագրական կոթողային հուշարձան-ներից, կրոնադավանական բնույթի ժողո-վածու, Հայ առաքելական եկեղեցու ուղ-ղափառ դավանությունը հավաստող հիմ-նական փաստաթղթերից։ Կազմվել է դա-վանաբանական վեճերում Հայ եկեղեցու ուղղափառությունը հիմնավորելու, նրա անկախությունն ու միասնությունը պահ-պանելու անհրաժեշտությամբ։ Ենթադըր-վում է, որ «Գիրք թղթոց»-ի նյութերը հա-վաքվել են VII դարում՝ Կոմիտաս Ա Աղ-ցեցու օրոք, ժողովածուն ամփոփվել VIII դարում՝ Հովհաննես Գ Օձնեցու կաթողի-կոսության շրջանում։ Այն հետագայում լրացվել է V–XIII դդ. ընդգրկող նմանա-տիպ նոր նյութերով (թղթեր, նամակներ ևն)։
Բովանդակում է Հայ եկեղեցու հայրերի նամականին, Հայոց կաթողիկոսների պաշտո-նական թղթակցությունները հարևան ժողովուրդների եկեղեցիների առաջնորդների հետ, շրջաբերականներ, ժողովների արձանագրություններ, Հայ և Վրաց եկեղեցիների բաժանմանը վերաբերող վավերագրեր, դավանաբանական, ինքնուրույն և թարգ-մանչական գրություններ, հայ-բյուզանդական, հայ-լատինական եկեղեցական միությանը վերաբերող նյութեր և այլն։
Կարևոր են հատկապես Ընդհանրական եկեղեցու մի շարք հայտնի գրությունների՝ «Հենոտիկոնի», Կ. Պոլսի Ակակիոս (471–489), Ալեքսանդրիայի Պետրոս Մոնգոս (483–490) պատրիարքների թղթակցությունների հայերեն թարգմանությունները ևն։ Թղթե-րում, որոնք հիմնականում հակաճառական բնույթի են, արծարծվել են աստվածա-բանական, ծիսադավանաբանական բազմապիսի խնդիրներ, հերքվել արիոսականութ-յունը, նեստորականությունը, երևութականությունը և աղանդավորական այլ վարդապե-տություններ, մերժվել Քաղկեդոնի ժողովը, Լևոնի տոմարը։
Ժողովածուի առաջին թուղթը Կ. Պոլսի պատրիարք Պրոկղի նամակն է՝ ուղղված Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Դատապարտելով Նեստորին ու նրա համախոհներին՝ նա Հայ եկեղեցու հայրերին կոչ է արել զգուշանալ Հայաստանում նեստորականության տարածումից։ Երկրորդ թուղթը Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի պատասխանն է Պրոկղ պատրիարքին («Պատասխանի թղթոյն Պրոկղի երանելոյ, ի Սահակայ և ի Մաշդոցէ, սուրբ վարդապետացն Հայոց»), որը որպես ուղղափառության փաստարկ ընթերցվել է 553-ի Կ. Պոլսի ժողովում՝ Կյուրեղ Ալեքսան-դրացու թղթից հետո։
«Գիրք Թղթոց»–ը կարևոր աղբյուր է նաև Հայ եկեղեցու պատմության, ծեսերի և դա-վանանքի, ինչպես և հայ-ասորական, հայ-հունական, հայ-վրացական եկեղեցական հա-րաբերությունների ուսումնասիրման համար։ Ժողովածուն օգտագործվել է Հայ եկե-ղեցու և երկաբնակ (քաղկեդոնիկ) հայերի միջև ծիսադավանաբանական վիճաբանութ-յունների ժամանակ։ «Գիրք թղթոց»-ի ուսումնասիրությամբ զբաղվել են Հ. Գյուլխան-դարյանը, Նիկողայոս Ադոնցը, Կ. եպս. Տեր-Մկրտչյանը, Ն. Ակինյանը, Ե. Տեր-Մինաս-յանը, Պ. Անանյանը, Հ. Ջավախիշվիլին, Մ. Տալոնը, Ա. Շմիդտը և ուրիշներ։
«Գիրք թղթոց»-ի հայտնի ձեռագիր օրինակից, նախկինում պատկանած Անտոնյան միաբանությանը, ընդօրինակված 1298-1299 թթ. Թովմա Հռոմկլայեցու կողմից, եւ որ ներկայումս պահվում է Զմմառի վանքի մատենադարանում, 431 համարի տակ, բարեխղճորեն իրականացվել է 1901 թ. թիֆլիսյան հրատարակությունը։ Ներկայումս հայագիտության մէջ բնագրագիտական հետազոտություններում լայնորեն շրջանառ-վում նաեւ «Էջմիածնական Թղթոց գրքի» ևս երկու ձեռագրեր, որ պահվում են Երևանի մատենադարանում (ձեռ. 3062 և 2966), ինչպես նաև Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մատենադարանի 858, 960, 1009 ձեռագրերը։