top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Արմենակ Շահմուրադյանը (տենոր) հայ դասական վոկալ-կատարողական ար-վեստի խոշորագույն ներկայացուցիչնե-րից է, ժողովրդական ու հոգևոր երգերի

լավագույն կատարողներից:

Արմենակ Շահմուրադյանը 8 տարեկա-նից երգել է ծննդավայրի եկեղեցում և սովորել վարժարանում: Հետագայում ու-սումը շարունակել է Մշո Սբ Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում, 1890– 1893 թթ-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում. կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբում եղել է մեներգիչ: Շուրջ 1,5 տարի Շահմուրադ-յանն աշակերտել է Կոմիտասին: 1897 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դըպ-րոցը, երգել Մակար Եկմալյանի երգչա-խմբում և եղել նրա օգնականը, ապա նշանակվել է եկեղեցու երգչախմբի ղեկավար:

1897 թ-ին Շահմուրադյանը մասնակցել է աբդուլհամիդյան ջարդերի դեմ թիֆլիսահա-յության բողոքի ցույցին, որի պատճառով նրան ձերբակալել և բանտարկել են Մետեխի բանտում, ապա, որպես թուրքահպատակի, հանձնել են թուրքական կառավարությանը: Սակայն երաշխավորությամբ ազատվել է բանտարկությունից: 1898–1900 թթ-ին դասա-վանդել է Մշո Սբ Կարապետ վանքի ժառանգավորաց, 1900–04 թթ-ին՝ Կարինի ազգային վարժարաններում, եղել է նաև եկեղեցու դպրապետ:

1904 թ-ին մեկնել է Փարիզ, մասնակցել նորակառույց Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու օծմանը, նշանակվել է դպրապետ և ղեկավարել եկեղեցու երգչախումբը: 1904–06 թթ-ին Շահմուրադյանը սովորել է Վենսան դը Էնդիի՝ երգի մասնավոր դպրոցում, վոկալի դասեր առել նշանավոր երգչուհի Պոլինա Վիարդոյից (նրան համարել է իր երկրորդ մայրը):

1910 թ-ին Շահմուրադյանն ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, հրավիրվել «Գրանդ օպերա». առաջին դերերգը եղել է Ֆաուստը (Շառլ Գունոյի «Ֆաուստ», 1911 թ.). Փա-րիզի մամուլի և երաժշտասեր հասարակայնության պահանջով օպերան ներկայացվել է մեկ ամիս շարունակ: Շահմուրադյանին անվանել են Հայկական Կառուզո և համարել Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը»: 1912 թ-ին հեռացել է օպերային թատրոնից և զբաղվել համերգային գործունեությամբ. ելույթներ է ունեցել Կահիրեում, Թիֆլիսում, Բաքվում, Կոստանդնուպոլսում և այլուր:

1914 թ-ին՝ Միջազգային երաժշտական ընկերության համագումարի օրերին, երգիչը մասնակցել է Կոմիտասի կազմակերպած համերգին, այնուհետև հյուրախաղերով շրջագայել մի շարք երկրներում (երկացանկը հիմնականում ընդգրկել է հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգևոր երգեր): Նույն թվականին Կոս-տանդնուպոլսում Կոմիտասի մշակած երգերը (հեղինակի նվագակցությամբ) Շահմու-րադյանի կատարմամբ ձայնագրվել են սկավառակների վրա:

Շահմուրադյանի երգեցողությունն առանձնանում է կատարման մաքրությամբ, հստակ արտասանությամբ և հուզականությամբ:

Երգչի գործունեությանը նյութապես օժանդակել է բարերար Ալեքսանդր Մանթաշյանը:

Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին Շահմուրադյանը տեղափոխվել է ԱՄՆ: Համերգներով հանդես է եկել Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, նաև Լոնդոնում, Ժնևում, Անտվերպենում, Ցյուրիխում, Բրյուսելում, Բաղդադում, Կալկաթայում և այլուր: 1930 թ-ից ապրել է Փարիզում:

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page