top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Միխայիլ Գուլգակովը իր «Վարպետը և Մարգարիտան» վեպի առաջին սևագիր գրառումները սկսել է 1928 թվականին, այլ աղբյուրներ նրա աշխատանքի մեկ-*նարկը համարում են 1929 թվականը։ Սկզբնական տարբերակում, որը կազմը-ված էր 160 ձեռագիր էջերից, բացակա-յում էին Վարպետը և Մարգարիտան։ Այնումենայնիվ գործողությունները, ինչ-պես և վերջնական տարբերակում, սկըս-վում են մայրամուտի ժամանակ՝ Պատ-րիարքական լճի մոտ, որտեղ զրուցելով զբոսնում են երկու հերոս՝ Բեռլիոզը (ում անունը սկզբնական տարբերակում Վլադիմիր Միրոնովիչ էր) և Բեզդոմնին (սկզբնական տարբերակում՝ Անտոն)։ Գրողը վեպի առաջին խմբագրության համար մի շարք վերնագրեր է մտածել` «Սև մոգ», «Ինժեների սմբակը», «Վոլանդի շրջայցը», «Կործանման որդի», «Սմբակով աճպարարը», «Սատանա», սակայն չկարողացավ ընտրել դրանցից որևէ մեկը: 1930 թվականի մարտի 18-ին Բուլգակովը ոչնչացնում է վեպի առաջին տարբերակը։ Պատճառը, որը դրդել է նրան այդ քայլին Գլխավոր ռեպերտուարային կոմիտեից ստացված փաստաթուղթն էր, որում ասվում էր, որ Միխայիլ Աֆանասեվիչի նոր պիեսը՝ «Բարեպաշտի ստրկացումը» (ռուս.՝ Кабала святош), «ցուցադրման թույլտվություն չի ստացել»: Խորհրդային միության ղեկավարությանն ուղղված նամակում, որը Բուլգակովն ուղարկում է ձեռագիրը վերացնելուց 10 օր անց, նա հիշատակում է, որ «անձամբ իր ձեռքերով է վառարանը նետել սատանայի մասին գրած իր վեպը»։ Այդ իրադարձությունը Բուլգակովագետների կարծիքով առավել լավ նկարագրված է «հերոսի հայտնությունը» գլխում, որտեղ Վարպետը սեղանի արկղից հանում է վեպի ծանր սևագրությունները ու սկսում այրել։ Այրված ստեղծագործության ոչ մեծ մասը (պատռված էջերով երկու տետր և երրորդ տետրից փոքրաթիվ ձեռագիր էջեր) հաջողվել է վերականգնել։ 1932 թվականին գրողը վերադառնում է չիրականացված գաղափարին, սակայն վեպի երկրորդ տարբերակը էականորեն տարբերվում էր առաջինից։ Ստեղծագործության վրա հիմնական աշխատանքը երկու տարի անց է սկսվել։ Հեղինակի կողմից թողնված մեկնաբանությունը, որը գտնվել է նրա թղթերից մեկում հանդիսանում է այն բանի ապացույցը, թե որքան կարևոր է եղել վեպը Բուլգակովի համար․«Տեր Աստված, օգնիր գրել վեպը»։ Վեպի կերպարների կողքին սկսեցին հայտնվել նաև «ողբերգական հերոսներ՝ Մարգարիտան և իր ուղեկիցը, որն ի սկզբանե անվանվել էր Պոետ, ապա Ֆաուստ, իսկ վերջնական տարբերակում՝ Վարպետ»։ Վեպով իր տարվածության մասին Բուլգակովը պատմում է Վիկենտի Վերեսաևին ուղարկված նամակում․ «Սկզբում Լենինգրադում, իսկ հիմա այստեղ, խեղդվելով իմ սենյակներում, ես սկսել եմ էջը էջի հետևից խզբզել երեք տարի առաջ հենց իմ ձեռքով այրած վեպը։ Ինչու՞։ Ինքս էլ չգիտեմ, ես զվարճացնում եմ ինքս ինձ։ Թող ամռանը լույս տեսնի»։ Վեպի վերջնական անվանումը՝ «Վարպետը և Մարգարիտան», դատելով Ելենա Սերգեյի Բուլգակովայի օրագրերից ամրագրվել է 1937 թվականին։ Վեպի տեքստը մեքենայագրելու հարցում օգնել է Ելենա Սերգեյեվնայի քույրը՝ Օլգա Բոկշանսկայան։ Վերջինս այնքան մեծ պատասախանատվությամբ է կատարել այդ աշխատանքը, որ ըստ Բուլգակովի ամբողջ աշխատանքի ընթացքում ընդամենը մի անգամ է ժպտացել։

1940 թվականի ձմռանը Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ Գրողը արդեն չէր կարողանում վեր կենալ անկողնուց, սակայն շարունակում էր աշխատել։ Նրա կինը այդ օրերին իր օրագրում գրել է․ «Որքան բավարարում են Միշայի ուժերը նա թելադրում է վեպը, իսկ ես գրում եմ»։ Գրքի էպիզոդներից մեկում Ստյոպան Լիխոեդավայից տեղափոխվում է Յալթա, իսկ բուֆետապան Սոկովը այցելում է երիկամային հիվանդությունների մասնագետ պրոֆեսոր Կուզմինի մոտ։ Ինչպես նշում է գրականագետ Վլադիմիր Լակշինը, Կուզմինի հետ կապված հատվածը իրական հիմքեր ունի։ 1939 թվականի աշնանը բժիշկներից մեկը, որը գնահատում էր գրողի առողջական վիճակը, նշում է, որ Բուլգակովը որպես բժիշկ պետք է իմանա, որ «իր հեռացումը ընդամենը մի քանի օրվա հարց է»։ Կարճ ժամանակ անց հենց ինքը՝ բժիշկն է լրջորեն հիվանդանում։ Հատվածներից մեկում Բուլգակովը «մաքրում է հաշիվները Կուզմինի ինքնավստահության հետ»։ Ելենա Սերգեևնայի հիշողությունների համաձայն 1940 թվականի ձմռան ավարտին Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովը գրեթե կորցրել էր թելադրելու կարողությունը, այնուամենայնիվ, նա շարունակում էր վեպի խմբագրման աշխատանքները։ Ինչպես վկայում են հետազոտողների կողմից տրամադրված փաստերը, աշխատության մեջ արված վերջին խմբագրումը եղել է փետրվարի 13-ին Մարգարիտայի գլխում, որը հետևում էր Բեռլիոզի թաղման արարողությանը և հնչում էր որպես կանխազգացում․ «Այսպես ուրեմն, այսպե՞ս է արդեն, գրականագետները դագաղի հետևի՞ց են գնում»։ Վեպը մի քանի անգամ խմբագրվել է հենց հեղինակի կողմից, սակայն այդպես էլ չի ստացվել Բուլգակովի երազած վերջնական տարբերակը: Հեղինակի մահն ընդհատում է վեպի վերջնական խմբագրումը: Այն առաջին անգամ հրատարակվել է 1966 թվականին:

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page