top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Շաշկու մասին առաջին հիշատակութ-յունները մեզ հասել են հին եգիպտական աղբյուրներից և ունեն գրեթե հինգհա-զարամյա պատմություն: Խաղում են եր-կուսով՝ երկգույն վանդակներով քառա-կուսի խաղատախտակի վրա, սև ու սպի-տակ խաղաքարերով: Նպատակն է ոչըն-չացնել մրցակցի խաղաքարերը կամ խա-ղատախտակի վրա ստեղծել այնպիսի դրություն, որ դրանք զրկվեն քայլ կատա-րելու հնարավորությունից: Այժմ կան շաշ-կու ռուսական, անգլիական, ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակ-ներ: Դրանք իրարից տարբերվում են դաշտերի (վանդակների) և խաղաքարերի թվով: Ռուսական շաշկին տարածված է նաև մեր հանրապետությունում: Այն խաղում են 64 սև ու սպիտակ դաշտերի բաժանված խաղատախտակի վրա` 12-ական սև ու սպիտակ խաղաքարերով, որոնք շարվում են առաջին երեք հորիզոնական շարքերի բոլոր սև դաշտերի վրա: Քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը դեպի հարևան ազատ դաշտը (հանդարտ քայլ): Կան նաև հարվածող քայլեր, երբ քայլ կատարելու իրավունք ստացած խաղացողը «ուտում» է, այսինքն` խաղատախտակից հանում է հակառակորդի` սեփական խաղաքարի ճանա-պարհին հարվածի տակ հանդիպող մեկ և ավելի խաղաքարեր: Սրանք խաղատախ-տակից հեռացվում են քայլի ավարտից հետո միայն: Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ:

Լինում են հասարակ խաղաքարեր և «տամաներ». «տամա» է դառնում վերջին հորի-զոնականին հասած հասարակ խաղաքարը, որը կարող է անկյունագծով ազատ շարժվել ցանկացած դաշտով:

1725 թ-ին սահմանվել են 100-վանդականոց խաղատախտակով` 20-ական խաղաքարով միջազգային շաշկու խաղի կանոնները:

1947 թ-ին հիմնադրվել է Շաշկու համաշխարհային ֆեդերացիան, որը միավորում է շուրջ 50 երկիր և զբաղվում է այդ խաղի զարգացման հարցերով: Ներկայումս անց-կացվում են 100 - վանդականոց շաշկու միջազգային մրցաշարեր, աշխարհի չեմպիո-նատներ: ՀՀ-ում նույնպես տեղի են ունենում 100 - վանդականոց շաշկու մրցումներ:

1994 թ-ին շաշկու միջազգային օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Ն. Վարդանյանը:

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page