top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Շաքարները բուսական և կենդանական ծագում ունեցող բյուրեղական քաղցրա-համ նյութեր են: Պարունակում են ած-խածին, ջրածին և թթվածին տարրերը և պատկանում են ածխաջրերի դասին: Օրգանիզմը շաքարներից ստանում է էներգիա, որն ապահովում է նրա բոլոր կենսական շարժընթացները:

Շաքարներն օրգանիզմ են մտնում սնն-դի միջոցով: Առավել տարածված է սախարոզը, որի կենցաղային անվանումն է շաքար: Այն ստանում են շաքարեղեգից և շաքարի ճակնդեղից: Թողարկվում է բյուրեղանման շաքարավազի և շաքար-ռաֆինադի (կտորների, ռաֆինացված շաքարավազի, շաքարի փոշու) ձևով: Սննդի մեջ անմիջական սպառումից բացի, շաքարը նաև որպես հումք է օգտագործվում սննդարդյունաբերության մեջ:

Քանի որ որոշ հիվանդությունների, մասնավորապես` սրտանոթային համակարգի, ինչ-պես նաև ատամների ոսկրափուտի աճը կապված է մեծ քանակությամբ շաքարի օգտա-գործման հետ, խորհուրդ է տրվում շաքարը փոխարինել այլ նյութերով կամ սահմա-նափակել օգտագործումը: Մեծ քանակությամբ շաքարի մշտական օգտագործումը հան-գեցնում է ենթաստամոքսային գեղձի ինսուլինային ապարատի գերգրգռման և կարող է շաքարախտի առաջացման պատճառ դառնալ: Ուստի, նպատակահարմար է, որ նույ-նիսկ առողջ մարդիկ, ովքեր  ֆիզիկական աշխատանք չեն կատարում կամ չեն զբաղ-վում սպորտով, օրական օգտագործեն 50–100 գ-ից ոչ ավելի շաքար՝ ներառյալ քաղցր մթերքներում և կերակրատեսակներում (կոնֆետներ, մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ և այլն) պարունակվողը: Տարիքի հետ շաքարի օգտագործումն անհրաժեշտ է սահմա-նափակել:

Շաքարախտի և ճարպակալման դեպքերում շաքարի քանակը սննդի օրաբաժնում խիստ պակասեցվում է կամ լրիվ հանվում, իսկ սննդին քաղցր համ տալու համար օգ-տագործում են սինթետիկ փոխարինիչներ՝ սախարին, քսիլիտ, սորբիտ և այլն, սակայն դրանց մշտական օգտագործումը նույնպես ցանկալի չէ օրգանիզմի համար:

15 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page