Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Գլաձորի համալսարանը եղել է 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակա-կան, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգաց-ման կենտրոն։ Ժամանակակիցների կող-մից անվանվել է «Երկրորդ Աթենք պան-ծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադար-յան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձ-րագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Օրբելը, Մխի-թար Սասնեցին, Ստեփանոս Տարսայիճը, Հովհաննես Որոտնեցին, Խաչատուր Կե-չառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլք։

Սակայն, պետք է ասել, որ Հայաստանում «համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդներն այլ երկրներում էին կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենիք, ջանում էին իրենց գիտելիքներով մայր հողում ստեղծել կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ, և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայր Մովսես Խորենացին, նրա դասակից Դավիթ Անհաղթը, հանրագիտակ Անանիա Շիրակացին և այլք։ Սակայն դարերով փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր թաթար-մոնղոլների տիրապետության դժնդակ տարիներին։ Դա Սյունիք նահանգի Վայոց ձորում հիմնադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերց վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, Մուշ քաղաքից, որը շնորհաշար Վարդան Արևելցու սանն էր։ Այն բացվել է 1280-ական թվականներին և գոյատևել է 60 տարի։ Դասավանդման լեզուն հայերենն էր, և ուսումնառությունը սերտորեն կապված էր հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պռոշ Իշխան Խաղբակյանը։ Համալսարանը գտնվում էր Պռոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ 1284 թվականին իր մահկանացուն կնքեց համալսարանի հիմնադիր և տնօրեն Ներսես Մշեցին, Պռոշի հորդորներով տնօրեն դարձավ Եսայի Նչեցին։ Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝

Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան

Գրչության արվեստի լսարան

Խազագիտության և երաժշտության լսարան

Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա բառով` միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, ովքեր 7-8 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։ Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր։ Մեր միջնադարյան մշակույթում հռչակված է Գլաձորի համալսարանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշխում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի նշանակալի արժեքներից է այն, որ այստեղից սկզբնավորվեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, Հովնան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սաս-նեցին և այլն։ Գլաձորի մայրամուտից հետո Եսայի Նչեցու աշակերտ Հովնան Որոտ-նեցին փոխադրվելով Տաթևի վանք այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց։

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now