Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Բանաստեղծ, դրամատուրգ, գեղագետ, պատմաբան Ֆրիդրիխ Շիլլերը գերմանա-կան դասական գրականության հիմնա-դիրներից է, ռոմանտիզմի ներկայացու-ցիչ:
1772 թ-ին ավարտել է Լյուդվիգսբուրգի լատինական դպրոցը, 1780 թ-ին՝ ռազմա-կան ակադեմիան, որտեղ սովորել է նախ իրավաբանություն, ապա՝ բժշկություն: Որպես բժիշկ աշխատել է Շտուտգարդի գնդում: Ուսանողական տարիներին հրա-պուրվել է XVIII դարի վերջին Գերմանիա-յում հայտնի «Գրոհ և փոթորիկ» գրական շարժման, ֆրանսիական և անգլիական լուսավորիչ-փիլիսոփաների գաղափարնե-րով: Նրա հասարակական-քաղաքական հայացքների ձևավորման վրա մեծապես ազդել են գերմանական հակաավատա-տիրական հրապարակախոսությունը և ամերիկյան ազատագրական շարժումները:
Շիլլերը հայտնի է դարձել «Ավազակներ» (1781 թ.) դրամայով, որտեղ պատկերել է ժամանակի իրականության ողբերգականությունը, թշնամանքն ու ատելությունը մարդ-կային փոխհարաբերություններում: Գլխավոր հերոսը՝ Կարլ Մոորը, բացահայտելով եղբոր հրեշավոր հանցագործությունը, ընկալում է այն որպես համընդհանուր անբա-րոյականություն և վրեժ լուծում շրջապատի մարդկանցից:
1782 թ-ին Մանհայմում «Ավազակների» բեմադրությունը դիտելու համար Շիլլերն առանց թույլտվության բացակայել է գնդից, որի համար նրան կալանավորել են և պարտադրել ստեղծագործել միայն բժշկական թեմայով: Նա ստիպված հեռացել է Շտուտգարդից. 1782 թ-ից ապրել է Գերմանիայի տարբեր քաղաքներում:
1783 թ-ին հրատարակել է «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում», 1784 թ-ին՝ «Սեր և խարդավանք» դրամաները: Շիլլերն իր դրամատիկական ու քնարական առաջին ստեղ-ծագործություններով նոր թափ, նպատակասլացություն և հասարակական հնչողություն է հաղորդել «Գրոհ և փոթորիկ» շարժմանը: Առանձնապես մեծ նշանակություն է ունեցել «Սեր և խարդավանք» պիեսը, որը գերմանական գրականության մեջ քաղաքական ուղղվածության առաջին դրաման է, որտեղ գրողն արտացոլել է ժամանակի սոցիա-լական հակասություններն իշխող վերնախավի՝ ազնվականության և իրավազուրկ ժողո-վրդի միջև:
1783–87 թթ-ին Շիլլերը գրել է «Դոն Կառլոս» դրաման, որտեղ պատկերել է պայքարը բացարձակ միահեծան գաղափարախոսության և ազատատենչ բանականության միջև: Դրամայում մարկիզ Պոզայի կերպարով հեղինակն ընդգծել է վեհանձն գաղափա-րապաշտի ողբերգական վիճակը հակասական իրականության մեջ: Հերոսը երազում էր «լավագույն պետության» մասին, որտեղ մարդասեր և բարի թագավորների կամքով կհաղթանակեր արդարությունը:
1787–93 թթ-ին Շիլլերն իրեն հուզող հասարակական-քաղաքական հարցերի պատաս-խանները փնտրելու համար ուսումնասիրել է անցյալը: 1788 թ-ին խմբագրել է «Նշա-նավոր ապստամբությունների և դավադրությունների պատմություն» խորագրով մատե-նաշարը: Գրել է «Իսպանիայի գերիշխանությունից Նիդեռլանդների դուրս գալու պատ-մությունը» (հատոր 1, 1788 թ.), «Երեսնամյա պատերազմի պատմությունը» (1793 թ.) աշխատությունները: Նա ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, և 1792 թ-ին Կոնվենտը (օրենսդիր և գործադիր մարմին` 1792–95 թթ-ին) նրան՝ «իբրև մարդկության և ազատության բարեկամի», արժանացրել է Ֆրանսիայի Հանրապետության պատ-վավոր քաղաքացու կոչման: Ընդունելով հեղափոխության նշանակությունը՝ մերժել է հասարակության վերակառուցման հեղափոխական՝ արմատական միջոցները, և առա-ջադրել է գեղագիտական դաստիարակության ընդարձակ ծրագիր: Շիլլերն Իմանուիլ Կանտի փիլիսոփայության ազդեցությամբ գրել է «Ողբերգականը արվեստում» (1792 թ.), «Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին» (1795 թ.), «Պարզա-միտ և սենտիմենտալ պոեզիայի մասին» (1795–96 թթ.) և այլ աշխատություններ:
1799 թ-ին Շիլլերը հաստատվել է Վայմարում, որտեղ մտերմացել է Վոլֆգանգ Գյոթեի հետ: Նրանք միասին գրել են 400-ից ավելի էպիգրամներ տգիտության, քաղքենիության և կեղծ բարեպաշտության դեմ: Վայմարյան շրջանում Շիլլերը գրել է նաև բալլադներ («Ձեռնոց», «Իբիկոսի կռունկները»), բանաստեղծություններ («Իդեալներ», «Զանգի երգը», «Երգի իշխանությունը», «Իդեալն ու կյանքը», «Հունաստանի աստվածները»), «Վալլենշտայն» (հրատարակվել է 1800 թ-ին) եռերգությունը, «Մարիա Ստյուարտ» (1801 թ.), «Օռլեանի կույսը» (1801 թ.), «Վիլհելմ Տել» (1804 թ.) դրամաները:
Շիլլերը դրամաներում ներկայացրել է մարդու ողբերգական ճակատագիրը պատմության բեկումնային շրջաններում:
Շիլլերն ստեղծել է քաղաքական դրաման և նոր թատրոնը՝ ազատ գաղափարախո-սությամբ: Նրա դրամատուրգիան մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական գրակա-նության (Հենրի Իբսեն, Գերհարդ Հաուպտման, Բեռնարդ Շոու, Բերտոլդ Բրեխտ, Ժան-Պոլ Սարտր) զարգացման վրա:
Շիլլերը ծանոթ էր հայ ժողովրդի պատմությանը. նրա «Ոգետես» վեպի գլխավոր հերոսի անունը Հայ է:
Շիլլերի գործերից առաջինը հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը, ապա` նաև Քերովբե Պատկանյանը, Ղևոնդ Ալիշանը, Մանուկ Աբեղյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Րաֆֆին, Վաղարշ Վաղարշյանը և ուրիշներ: Հայկական թատրոնում բեմադրվել են Շիլլերի «Ավազակներ», «Սեր և Խարդավանք», «Վիլհելմ Տել», «Դոն Կառլոս», «Մարիա Ստյուարտ» և այլ գործեր: