Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Գտչավանքը, Գտիչի վանքը, վանական համալիր է, որը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ, Տողասար կամ Ճգնա-վորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գո-գավորությունում: Նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի տարածքում։
Ըստ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղան-կատվացու, Պարտավի եկեղեցական ժո-ղովին մասնակցել է նաև Գտչավանքի ներկայացուցիչը:
Որպես եպիսկոպոսանիստ հիշատակվում է վաղ միջնադարից։ Սկզբում գտնվել է Առանշահիկ իշխանության, իսկ 8-րդ դարում անցնում է Դիզակի ճյուղի հովանավո-րության տակ։
Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում հանդիսանում էր Եսայի «Ապու-Մուսե»-ի նստավայր։ 10-րդ դարում Դիզակում հիմնված նոր թագավորության թագավորանիստ կենտրոնն էր։
13-րդ դարի կեսերին Գտչավանքը ընդարձակվում է՝ ավելանում էին նոր շինություններ։ Մելիք Ավանի՝ նույն ինքը Եգանի, իշխանության ժամանակ Գտչավանքը հասնում էր իր զարգացման գագաթնակետին, դառնալով այդ ժամանակաշրջանի նշանավոր վանական համալիրներից մեկը։
Տեղում պահպանված իրեղեն նյութերը հաստատում են, որ հնագույն ժամանակներում, վանքն ավերվել է արաբական տիրապետության ժամանակահատվածում։
15-րդ դարում Գտչավանքը դարձել է նաև մշակութային կենտրոն, ունեցել է գրչատուն: 1717 թվականին Գտչավանքի գլխավոր եկեղեցու գմբեթը նորոգել է Տողի գյուղացի Սայունը: 1723 թվականին Մելիք Եգանը եպիսկոպոս Մեսրոպին նշանակել է տվել Գտչավանքի վանահայր: 19-րդ դարում Գտչավանքի վանահայրն էր Առաքել վարդապետ Կոստանդյանցը, որը գրել է Արցախի մելիքներին նվիրված աշխատություն, և նրանից օգտվել է Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» երկը գրելիս: 1868 թվականին երկ-րաշարժից ավերվել է միանավ եկեղեցին, և վնասվել գմբեթավորը, որից հետո Գտչա-վանքը լքվել է և ամայացել:
Վանքում հավաքված էին նշանավոր բազմաթիվ գրչագրեր, որոնք հենց ստեղծված էին այստեղի գրչատանը: 19-րդ դարում Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոս-տանդյանցը 18 տարի շարունակ գրել է պատմագիտական և ազգագրական մի ձեռագիր աշխատություն, որից մի փոքր հատոր՝ «Դիզակի մելիքութիւնը» վերնագրով լույս է տեսել Վաղարշապատում՝ 1913 թվականին: Ձեռագիրն ամբողջությամբ պահվում է Մատենադարանում: